ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայկական խոհանոցը` մեկ վայրում. կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ

Դեկտեմբերի 11, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20–30-ը Խաչքարերի պուրակում (մետրոյի Հանրապետության հրապարակի կայարանի հարևանությամբ) կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 16-ը:

Միջոցառման նպատակն է ներկայացնել հայկական խոհանոցը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորում։ Տոնավաճառի անցկացումը կնպաստի հայկական ավանդական ուտեստների տարածմանը, հանրության իրազեկմանը և նորովի արժևորմանը:

Տոնավաճառին կարող են միանալ սննդի արտադրողներն ու մշակութային կազմակերպությունները՝ հանրությանը ներկայացնելու իրենց խոհարարական վարպետությունը: Դիմելու ընթացակարգին և այլ մանրամասների հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://escs.am/am/news/26288:

Միջոցառումն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և Մշակույթի զարգացման հիմնադրամի հետ համատեղ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն