ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնի են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցույթի հաղթողները

Դեկտեմբերի 11, 2024
Լուրեր կազմակերպություններից

Կայացել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխությանը ներկա է եղել ԿԳՄՍՆ երիտասարդության հարցեր վարչության պետ Զարա Ասլանյանը:

Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ և արդյունավետ լուսաբանումը՝ դրանով իսկ նպաստելով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելմանն ուղղված ազգաբնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա լրագրողական մրցանակաբաշխությունն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝ հեռուստա/ռադիո արտադրանք, տպագիր և էլեկտրոնային նյութեր:

2024 թվականին ներկայացվել է 16 հայտ, որից 11 հայտը՝ «Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգում, 5 հայտը՝ «Հեռուստա/ռադիո արտադրանք» անվանակարգում:

Մրցանակաբաշխության փորձագետների գնահատման արդյունքում «Տպագիր և էլեկտրոնային նյութեր» անվանակարգի հաղթողներն են՝

  • 1-ին կարգի մրցանակ՝ Թագուհի Մելքոնյան, «Հայաստանում 1,5 տարում շուրջ 3 տասնյակ Հնդկաստանի քաղաքացիներ են տուժել»
  • 2-րդ կարգի մրցանակ՝ Գայանե Գաբոյան, «Մարդկանց շահագործելը եկամտի աղբյուր, լռությունը՝ չարիք դարձած թրաֆիքինգի տարածման հիմնական գործոն»
  • 2-րդ կարգի մրցանակ՝ Քնարիկ Մամիկոնյան, «Փախուստ թրաֆիքինգի ցանցից. Արտակի անհավատալի պատմությունը և պայքարը մարդկային արժանապատվության համար»
  • 3-րդ կարգի մրցանակ՝ Սոնա Մարտիրոսյան, «Խոցելի մարդիկ, անտեսված խնդիրներ. թրաֆիքինգը Հայաստանում նոր պատկերով»

«Հեռուստա/ռադիո արտադրանք» անվանակարգի հաղթողներն են՝

  • 2-րդ կարգի մրցանակ՝ Նարինե Սոլոմոնյան, «Ձեր Փաստաբանը»
  • 3-րդ կարգի մրցանակ՝ Տաթև Աբրահամյան, «Ամենաթողության ջենթլմենները»

Այս անվանակարգում 1-ին կարգի մրցանակակիր չի եղել, քանի որ բարձր միավոր հավաքած հայտ չի եղել:

Մրցանակաբաշխության արդյունքում հաղթող հայտերը պարգևատրվել են դրամական խրախուսմամբ՝

1-ին տեղի համար՝ 300.000 (երեք հարյուր հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),

2-րդ տեղի համար՝ 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը),

3-րդ տեղի համար՝ 200.000 (երկու հարյուր հազար) հազար ՀՀ դրամի չափով (ներառյալ հարկերն ու տուրքերը):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն