ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ձեռք կբերվի 59 գիտական սարք. ամփոփվել է գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթը

Դեկտեմբերի 12, 2024
Լուրեր կազմակերպություններից

Ամփոփվել է 2024 թվականի ապրիլին հայտարարված գիտական սարքերի և սարքավորումների ձեռքբերմանն ուղղված՝ գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթը:

Մրցույթի արդյունքներով ձեռք կբերվի 59 սարք՝ ընդհանուր մոտ 986 միլիոն դրամ արժողությամբ:

Ըստ հայտարարության՝ յուրաքանչյուր սարքի գնման համար նախատեսվել է տրամադրել մինչև 20 միլիոն դրամ։

Այսպիսով՝ շահառու կազմակերպությունները ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հետ կկնքեն ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանագրեր և կկազմակերպեն գնման գործընթացը։ Գնված սարքերի/սարքավորումների տնօրինման իրավունքը պատկանում է կազմակերպությանը։

Սարքերի/սարքավորումների ցանկը

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն