ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) համագործակցության պայմանագիր են ստորագրել, որով հիմնադրամի ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագրի ներքո գործող ընթացիկ նախագծերից 6-ը կշարունակվեն պետության հովանու ներքո։
Մեկնարկելով 2020 թվականին` ADVANCE-ը Հայաստանում ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից և Չիլիից միջազգային անվանի գիտնականների ղեկավարությամբ միավորել է 88 հետազոտողի, ձևավորել հետազոտական թիմեր այնպիսի նորարարական ուղղություններում, ինչպիսիք են՝ մեքենայական ուսուցումը, համակարգչային տեսողությունը, կենսատեխնոլոգիան, կենսաինֆորմատիկան, մաթեմատիկական անալիզը և այլն: Ծրագիրը հիմք է հանդիսացել 3-4-ամյա 9 հետազոտական նախագծերի ձևավորման համար, որոնցից 2-ը՝ Երևանի պետական համալսարանի հետ համաֆինանսավորմամբ և համագործակցությամբ իրականացվող «Մեքենայական ուսուցում» և «Կենսատեխնոլոգիա» նախագծերը, աշնանն ամփոփել են իրենց քառամյա ուղին:
Անցած չորս տարիների ընթացքում ձևավորված թիմերն ունեցել են 30 հրապարակում միջազգային բարձր գործակցով ամսագրերում, Հայաստանում կազմակերպել են 25-ից ավելի ֆորմալ և ոչ ֆորմալ դասընթացներ, ամառային դպրոց և համաժողով` ներգրավելով ավելի քան 770 մասնակիցների:Ընդլայնվել է հետազոտական լաբորատորիաների հագեցվածությունը 6 գործընկեր կառույցներում։
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն ընդգծել է. «Պետական քաղաքականությունը նախատեսում է առանցքային բարեփոխումներ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում, որոնք ենթադրում են ոլորտի բոլոր ներկայացուցիչների, ներառյալ՝ FAST հիմնադրամի ակտիվ ներգրավվածությունը՝ հատկապես հաշվի առնելով հիմնադրամի՝ նորարարական նախագծերի իրականացմանն աջակցության բազմամյա հաջող փորձառությունը և փորձագիտական ներուժը»:
Ըստ FAST-ի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանի՝ ADVANCE-ի գաղափարը բխում է Հայաստանում գիտության առջև ծառացած խորքային խնդիրները հասցեագրելու, տեղի և միջազգային հետազոտական կառույցները կամրջելու, մինչ այդ նվազ ուսումնասիրված արդի ուղղություններում հետազոտությունները խթանելու և էկոհամակարգին զարգացման նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունից։ «Արդյունքում ծնվեց հետազոտական դրամաշնորհային այս ծրագիրը, որի փորձարկումը հաջողելու դեպքում նախատեսում էինք ներկայացնել այն Կառավարության մեր գործընկերներին՝ որպես գիտության ֆինանսավորման համապարփակ մոդել։ Հուրախություն մեզ՝ 4 տարի անց նախարարությունը փոփոխվող ռազմավարության շրջանակում ոչ միայն ավելացրել է գիտության ֆինանսավորումը, այլև ինտեգրել ADVANCE-ի մոդելը՝ ձևավորելով միջավայր, որը թույլ կտա ապահովել մոդելի կենսունակությունն ու սփռումը»։
ADVANCE-ի շրջանակում ներգրավված են եղել Երևանի պետական և Հայաստանի ամերիկյան համալսարանները, ԳԱԱ Լ․Ա․ Օրբելու անվան ֆիզիոլոգիական ինստիտուտը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտը: Որպես հյուրընկալող կառույցներ՝ վերջիններս հարթակ են ստեղծել հետազոտական նախագծերի իրականացման և միջազգային ու տեղական մակարդակում գիտական միջոցառումների կազմակերպման համար:
Ծրագրի մեկնարկից ի վեր FAST-ն իր նվիրատուների շնորհիվ ներդրել է 1,970,500 դոլար՝ ապահովելով հետազոտական աշխատանքի համար ամսական դրամաշնորհներ, ֆինանսավորելով միջազգային գիտաժողովներին հետազոտողների մասնակցությունը, անհրաժեշտ սարքավորումների ու լաբորատոր նյութերի գնումը, հոդվածների հրապարակման և թիմերի աշխատանքից բխող մնացած ծախսերը։
Իր հերթին ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն 2025 թ․-ի հունվարից մինչև 2027 թ․-ի օգոստոս ընկած ժամանակահատվածում ստանձնում է ADVANCE-ի 6 նախագծերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսավորման տրամադրումը։
Առաջիկայում հիմնադրամը կշարունակի աջակցել ծրագրի արդյունքների հանրայնացման և հետազոտող գիտական խմբերի միջև կապերի ընդլայնման աշխատանքներին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ