ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գրականության և արվեստի թանգարանը հրավիրում է Ամանորյա տոնական միջոցառումների 

Դեկտեմբերի 17, 2024
Մշակութային լուրեր

2025 թ․ ընդառաջ Գրականության և արվեստի թանգարանը հրավիրում է մասնակցելու ամանորյա յուրահատուկ միջոցառում-կրթական ծրագրերի՝ նախատեսված 5-10 և 8-14 տարեկան մանուկների համար։ 

Վերջերս լրացավ հայկական մուլտիպլիկացիայի 85 և ‹‹Պինգվին Վինը›› մուլտֆիլմի 50-ամյակը։ Այս առթիվ, մեր Ամանորի գլխավոր հերոսը թանգարանի արխիվում ապրող փոքրիկ Վին պինգվինն է, ով բոլորին հրավիրում է թանգարան՝ պատմելու հայկական Ամանորի ավանդույթների մասին սերնդեսերունդ փոխանցվող հեքիաթը․․․ 

Ամանորը Պինգվինաշենում ծրագրի ընթացքում մասնակիցները կիմանան, թե ովքեր և ինչպես են ստեղծել ‹‹Պինգվին Վինը›› մուլտֆիլմը, կփորձեն ինքնուրույն ստեղծել մուլտֆիլմի դրվագներից, կբացահայտեն իրական Ձմեռ պապի հայրենիքը, այնուհետև կգունավորեն Պինգվին Վինով տոնածառի փայտե խաղալիքը, որն էլ կլինի իրենց ամանորյա նվերը։ 

Տարիքային խումբ՝ 5-10 տարեկան

Մասնակից խմբերը՝ 10-25 հոգի 

Հին պատմություն Նոր տարվա մասին ծրագրի ընթացքում մասնակիցները կիմանան հետաքրքիր դրվագներ հին հայկական Ամանորից, կբացահայտեն իրական Ձմեռ պապի հայրենիքը, կձևավորեն Կաղանդի ծառը /ավանդական տոնածառը/, կպատրաստեն ամանորյա գլխավոր քաղցրավենիքը՝ ‹‹Կաղանդը››, այնուհետև կլսեն Դավիթ Ադամյանի գրի առած հայկական հեքիաթը Նոր տարվա մասին։ Ծրագրի ավարտին մասնակիցներն իրենց հետ կտանեն Ամանորի խորհրդանիշ քաղցրավենիքը՝ մեկական երազանքով․․․

Տարիքային խումբ՝ 8-14 տարեկան

Մասնակից խմբերը՝ 10-55 հոգի

Կոլեկտիվ հայտերի համար խնդրում ենք զանգահարել առնվազն 5 օր առաջ՝ 010-543-463 կամ 098-812-600 հեռախոսահամարով։

Նյութի աղբյուրը. Գրականության և արվեստի թանգարան