ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առաջարկների հավաքագրում` Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով

Դեկտեմբերի 19, 2024
Մշակութային լուրեր

2025 թվականին լրանում է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, մշակութային գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը:

Անվանի մտավորականի ծննդյան հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով նախատեսվում է ստեղծել պետական հոբելյանական հանձնաժողով:

Հոբելյանական միջոցառումները պատշաճ կազմակերպելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաքագրում է առաջարկներ:

Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ մինչև 2025 թվականի հունվարի 30-ը: Ստացված առաջարկները քննարկելու է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:

Հոբելյանական միջոցառումների առաջարկներ կարող են ներկայացնել գիտական, կրթական, մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունները՝ հայտերն ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ secretariat@escs.amyeranuhi.margaryan@escs.am:

Առաջարկը պետք է ներառի՝

  • հակիրճ բովանդակություն (առավելագույնը 2 էջ),
  • նախահաշիվ,
  • տեղեկատվություն անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ,
  • տեղեկատվություն համաֆինանսավորման վերաբերյալ (առկայության դեպքում),
  • տեղեկատվություն դիմումատուի վերաբերյալ (կազմակերպություն, հասցե, էլհասցե, հեռախոսահամար):

Հարցերի դեպքում անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչություն (հեռ.՝ (+374 10) 599-629, Երանուհի Մարգարյան):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն