ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողովի հանրապետական փուլի մասնակցության հրավեր

Դեկտեմբերի 19, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին կրթության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ կանցկացվի «Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողովի հանրապետական փուլը՝ նախադպրոցական կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին, առկա խնդիրներին և դրանց լուծումներին ուղղված քայլերին, ինչպես նաև ժամանակակից մանկավարժական մոտեցումներին հաղորդակից դարձնելու նպատակով:

Աշխատաժողովը տեղի կունենա Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում. մասնակցության հայտը լրացնելու համար անհրաժեշտ է անցնել https://forms.gle/JsLg4MXTLdiEK1UB6 հղմամբ:

«Կրթությունը սկսվում է ինձանից» խորագրով աշխատաժողովն իրականացվում է երկու՝ մարզային և հանրապետական փուլերով: Աշխատաժողովի կազմակերպման բովանդակային պատասխանատուն «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամն է:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԿԳՄՍՆ հանրակրթության վարչություն՝ 010-599-619 հեռախոսահամարով: Օրակարգը՝ կից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն