ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն». առցանց քվեարկություն՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում

Դեկտեմբերի 21, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի քվեարկությունը:

Այս անվանակարգում քվեարկությունն իրականացվում է առցանց՝ այդ նպատակով Telegram սոցիալական հարթակում բացված ալիքում: Ներկայացված 2 անվանացանկերն անհրաժեշտ է դիտարկել որպես մեկ ամբողջական ցանկ և քվեարկել միայն մեկ մարզիկի օգտին: Հաղթող կճանաչվի ամենից շատ ձայներ հավաքած մասնակիցը:

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվելու համար պայքարում են 15 մարզիկներ՝ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը և Արսեն Հարությունյանը, թենիսիստ Էլինա Ավանեսյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը, ծանրորդներ Վարազդատ Լալայանը և Գոռ Սահակյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, բասկետբոլիստ Անդրե Սփայթ Մկրտչյանը, ֆուտբոլիստներ Օգնյեն Չանչարեւիչը, Լուկաս Սելարայանը և Էդուարդ Սպերցյանը, ինչպես նաև պարածանրորդ Գրետա Վարդանյանը:

«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը կպարգևատրվի հուշանվերով և հավաստագրով:

«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի քվեարկությունը կանցկացվի դեկտեմբերի 24-ին՝ ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների մասնակցությամբ: «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի քվեարկությունը կտևի մինչև դեկտեմբերի 24-ը՝ ժամը 17:00-ն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…