ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման

Դեկտեմբերի 22, 2024
Սպորտային լուրեր

2024 թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, ծանրորդ Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման: Պարգևն աշխարհի նորընծա չեմպիոնին հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Սպորտի վաստակավոր վարպետի կոչումը շնորհվում է միայն Օլիմպիական խաղերի չեմպիոններին, մրցանակակիրներին և աշխարհի չեմպիոններին:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Վարազդատ Լալայանին՝ գրանցած վերջին հաջողությունների և հպարտության պահեր պարգևելու համար:

«Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի երկար սպասված կոչումը: Սա քրտնաջան ու երկարամյա աշխատանքի արդյունք է, ինչի առթիվ շնորհավորում եմ Ձեզ: Առանձնակի հպարտություն է, երբ միջազգային հարթակներում հնչում է մեր պետության հիմն ու բարձրանում է ՀՀ դրոշը: Պետություն ներկայացնելը շատ կարևոր պատասխանատվություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել ամբողջ տարվա ընթացքում գործադրած ջանքերի և կատարած աշխատանքի համար:

ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ այս տարի սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության կարգում մեծաթիվ փոփոխություններ են կատարվել: Մասնավորապես, սահմանվել են մի շարք անվանակարգեր, այդ թվում՝ «Հանդիսատեսի համակրանք», որի քվեարկությունն իրականացվում է առցանց՝ այդ նպատակով «Telegram» սոցիալական հարթակում բացված ալիքում:

«Քվեարկությունն արդեն մեկնարկել ենք ու երկրպագուները բավական ակտիվ են: Սա հանրության արձագանքն է մարզիկների կարևոր ու մեծածավալ աշխատանքին, ինչը շատ կարևոր է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ծանրորդ Վարազդատ Լալայանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: 25-ամյա ծանրորդն ընդգծել է՝ իր համար մեծ պատիվ է լինել գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած առաջին հայ ծանրորդը:

«Կարողացա ուրախության պահեր պարգևել հայ ազգին, ինչի համար շատ հպարտ եմ: Սա, իսկապես, երկար սպասված նվաճում էր ինձ համար: Պայքարը շատ բարդ էր, բայց ուրախ եմ, որ աշխարհի առաջնության ոսկին վերջապես կարողացա բերել Հայաստան»,- ասել է Վարազդատ Լալայանն ու տեղեկացրել՝ առաջիկա ծրագրերը կապված են 2025 թվականի ապրիլին Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում ծանրամարտի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրներին, Գյումրիում մարզումային պայմանների բարելավմանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…