ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Չինարեն դասավանդող և ուսումնասիրող մասնագետները պարգևատրվել են

Դեկտեմբերի 22, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության «Չինարեն լեզվի ուսուցման և դասավանդման» յոթերորդ պարգևատրման արարողությանը:

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը:

Միջոցառումը դեսպանատունը կազմակերպում է յուրաքանչյուր տարվա վերջին՝ Հայաստանում չինարեն դասավանդող և ուսումնասիրող ուսուցիչների ու ուսանողների համար: Պարգևատրման նպատակն է խրախուսել Հայաստանում չինարեն դասավանդողներին ու լեզուն ուսումնասիրողներին։ 2018 թվականից ի վեր պարգևատրվել է ավելի քան 200 ուսուցիչ և ուսանող:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով ներկաներին, ասել է. «Օտար լեզուների դասավանդման բարելավումը հանրակրթության բարեփոխումների ամենակարևոր ուղղություններից է: Ուրախ եմ, որ մեր ՀՀ 17 դպրոցներում սովորողները, ոչ միայն Երևանում, այլև մարզերում, հնարավորություն ունեն սովորելու չինարեն։ Դա հնարավորություն է նաև ուսումնասիրելու և ծանոթանալու Չինաստանի պատմությանն ու մշակույթին: Այս համատեքստում հատկապես կարևորում եմ Հայ-չինական բարեկամության դպրոցի գործունեությունը՝ խորացված ուսուցում իրականացնելու տեսանկյունից»:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել դեսպանատանը` տրամադրած աջակցության և հաջող համագործակցության համար: Նա չինարենի ուսուցումը կարևորել է նաև սովորողների՝ հետագա կրթական գործընթացի շարունակականության՝ Չինաստանի բուհերում սովորելու առումով, ինչն իրականացվում է միջկառավարական համաձայնագրի շրջանակում:

Ներկաներին ողջունել է նաև Չինաստանի դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը:

«Վերջին տարիներին Չինաստանի և Հայաստանի միջև հումանիտար շփումները խորանում են, իսկ կրթության ոլորտում համագործակցությունն ավելի է սերտանում: Լեզուն կարևոր դեր է խաղում մեր երկրների միջև բարեկամության զարգացման և փոխըմբռնման ամրապնդման գործում: Այն դառնում է բարեկամության կամուրջ, որը կապում է Չինաստանի և Հայաստանի ժողովուրդներին, նպաստում փոխըմբռնմանը, գիտելիքների և փորձի փոխանակմանը: Չինարենի ուսուցումն աստիճանաբար ընդլայնվում է Երևանից դեպի մարզեր, իսկ գրանցված ուսանողների ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 5000-ը: Չինարենի դասագրքերի տեղայնացման գործընթացը Հայաստանում հաջողությամբ առաջ է գնում: «Ուրախ չինարեն» դասագրքի երրորդ հատորն արդեն լույս է տեսել հայերենով, ինչը հայ ուսանողներին ավելի մեծ հարմարավետություն է հաղորդում չինարենի ուսումնառության համար»,- նշել է նա:

Չեն Մինը խոսքը եզրափակել է շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին, շնորհակալություն հայտնելով բոլոր ուսուցիչներին և ուսանողներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր աջակցում են Հայաստանում չինարենի ուսուցման զարգացմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…