ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ

Դեկտեմբերի 26, 2024
Լուրեր կազմակերպություններից

Արարատի պետական քոլեջի թիմը Սանկտ Պետերբուրգում կայացած մասնագիտական հմտությունների միջազգային առաջնության եզրափակիչ փուլում նվաճել է բրոնզե մեդալ՝ գրավելով 3-րդ տեղը:

Մրցույթին մասնակցել են տարբեր երկրների 1000-ից ավելի ուսանողներ՝ 55 հմտություններով։ Արարատի պետական քոլեջը ներկայացել է «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային պահովում» և «Նախադպրոցական կրթություն» մասնագիտություններով։

Մրցույթի մեկնարկը տրվել է մասնակից մասնագետների վերապատրաստմամբ և թեստավորմամբ, որի արդյունքները որոշիչ են եղել հաղթանակի համար։ Մրցութային երեք օրերը բաղկացած են եղել տեսական և գործնական փուլերից։ Քոլեջի մասնակիցներն այդ ընթացքում ցուցաբերել են իրենց մասնագիտական հմտություններն ու կարողությունները՝ հաղթահարելով տրված առաջադրանքները։ Մրցույթի արդյունքում Արարատի պետական քոլեջի թիմը գրավել է 3-րդ պատվավոր տեղը «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությունից։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն