ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Տնօրենների կարողությունների զարգացումը դրական ազդեցություն կունենա ամբողջ համակարգի վրա». Արաքսիա Սվաջյան

Դեկտեմբերի 27, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման մասնակիցներին՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդներին, պատասխանել ծրագրի շրջանակում նրանց հուզող հարցերին:

Ծրագրի նպատակն է ուժեղացնել կրթության կառավարիչների ինստիտուտը՝ զարգացնելով հանրակրթական հաստատությունների տնօրենների առաջնորդության և ռազմավարական պլանավորման հմտություններն ու արդյունավետ կառավարման գիտելիքները: Վերապատրաստումն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ: Մասնակցում է տնօրենի շուրջ 60 հավակնորդ:

«Ծրագրի իրագործման երրորդ ամսում ենք, և կարծում եմ՝ թե՛ ձեր, թե՛ մեր ակնկալիքներն այս փուլում բավարարված են. տեսանելի են փոփոխությունները մոտիվացիայի, կարողությունների զարգացման առումներով»,- ողջույնի խոսքում ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Ըստ նրա՝ ակնկալվում է, որ տնօրենների կարողությունների զարգացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն կոնկրետ կրթական հաստատության, այլև ամբողջ համակարգի վրա ու նաև կամրապնդի համագործակցային մշակույթը հանրակրթական հաստատությունների կառավարման գործընթացում՝ իրագործելով մենթոր տնօրենների գաղափարը։

«Առաջադեմ ու նորարար գործիքակազմը խթան կհանդիսանա՝ նախաձեռնելու և իրագործելու այնպիսի փոփոխություններ, որոնց կարիքն այսօր կա դպրոցներում: «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություն ենք շրջանառում, որտեղ մեկ տարվա փորձաշրջանի պահանջ ենք դրել, որպեսզի տնօրենի հավակնորդը հնարավորություն ստանա բացահայտելու իր պոտենցիալը և որոշակի պատրաստվածություն ունենա: Նախատեսում ենք նաև, որ փորձաշրջանի ընթացքում նրա հետ աշխատելու է որևէ մենթոր, որը կօգնի ճիշտ զարգացում ապահովել»,- իրազեկել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանը նշել է նաև, որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նաև փորձառու և հմուտ տնօրենների գործուղման տարբերակը, որը նպատակ ունի ուժեղացնել դպրոցների կառավարումը համապատասխան կարիք ունեցող հաստատություններում:

Հանդիպման ընթացքում ծրագրի մասնակիցները հարցեր են ուղղել նախարարի տեղակալին, որոնք, մասնավորապես, վերաբերել են տնօրենի մրցույթի կայացման ընթացակարգերին, հավասար պայմանների ապահովմանը, իրավական դաշտի կարգավորումներին, գործառույթների բաշխմանը և ընթացիկ այլ խնդիրների:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…