ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Կինոյի միջազգային օրվա կապակցությամբ

Դեկտեմբերի 31, 2024
Պաշտոնական

Կինոաշխարհի հարգելի՛ ներկայացուցիչներ, կինոսերներ,

Այսօր ամբողջ աշխարհում տոնում են ամենաիրական ու անիրական, բարդ, բայց չվախեցնող, արվեստի տարբեր ճյուղերն իր մեջ սինթեզող, ամենատարբեր մասնագիտություններով մարդկանց համախմբող, զարմանահրաշ ու հետաքրքիր մի աշխարհի՝ Կինոյի օրը։

Ֆիլմարտադրությունը, գործընկերների հետ համագործակցությունները, ոլորտում իրականացվող տարբեր գործընթացներ ուղիղ արձագանք են գտնում հանրության շրջանում՝ արժեհամակարգի ձևավորման, սեփական մշակույթը ներկայացնելու, փոխադարձաբար այլ մշակույթների ծանոթանալու, կինոյի միջոցով կյանքը վերարժևորելու, սովորելու և ինքդ քեզ կողքից նայելու հնարավորությունների տեսանկյունից։

Վստահաբար կարող ենք ասել՝ կինոն ձևավորում է մտածելակերպ, աշխարհայացք, և այս բազմաշերտ ոլորտը պետք է կայանա առանձնակի սրտացավությամբ։

Այս համատեքստում պետք է նշել, որ մեզանում ոլորտը կարգավորող բազմաթիվ մեխանիզմներ են մշակվել, ոլորտը հանրահռչակող բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, և դրանք լինելու են շարունակական։

Մասնավորապես՝ կինոյի ոլորտում ընթացել է ակտիվ օրենսդրական աշխատանք՝ ոլորտը կարգավորելու և համակարգային փոփոխություններ իրականացնելու նպատակով։ Ստեղծվել է և սկսել է նոր տրամաբանությամբ գործել Հայաստանի կինոյի հիմնադրամը: Մշակվել է կինոյի ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի կարգավորման փաթեթը, որի հիման վրա մեխանիզմը 2025 թ.-ից արդեն իսկ կգործարկվի՝ նոր հնարավորություններ բացելով կինոարտադրության զարգացման համար։ 2024 թ.-ի ընթացքում պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերից 9-ը մասնակցել են 24 միջազգային կինոփառատոների՝ շահելով 11 մրցանակ։ Տարեցտարի շրջանակներն ընդլայնելով և որակական նոր սանդղակ սահմանելով՝ շարունակվում է «Ոսկե ծիրան» փառատոնը, փոքրիկ հանդիսատեսին շարունակում է ոգևորել «Ռոլան» մանկապատանեկան փառատոնը, կինոսերների համար հետաքրքիր դաշտ է բացում «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը, ինչպես նաև շարունակվում են կինոօրերը՝ հայ հանդիսատեսին հասանելի դարձնելով տարբեր ազգերի մշակույթը հենց կինոյի միջոցով։

Այս ամենը լայն հնարավորություն է տալիս ոլորտի զարգացման և առաջխաղաղացման, փորձի փոխանակման ու նոր հեռանկարների։

Պետությունը շարունակական քաղաքականություն է վարելու ոլորտի զարգացման, միջազգային հարթակներում հայկական կինոյի գրավչության բարձրացման, մեր ժառանգությունը պահպանելու և հանրահռչակելու ուղղությամբ։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին, մաղթում եմ ստեղծագործական անսպառ ուժ ու եռանդ, իսկ կինոսերներին՝ բազմաթիվ հետաքրքիր ֆիլմեր դիտելու, դրանցով կյանքը լավարկելու շարունակական հնարավորություն։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)