ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պետության զարգացման հիմքում ստեղծագործող մարդիկ են. Ժաննա Անդրեասյան

Դեկտեմբերի 31, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ «Ջերմ ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում Ջերմուկում անցկացվել են Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի գալա-համերգը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կառավարության և ՏԻՄ մարմինների ներկայացուցիչներ։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողներին ու մրցանակակիրներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել առաջին անգամ անցկացվող մրցույթ-փառատոնին մասնակցության և ստեղծված տոնական միջավայրի համար:

«Ամոնորի հրաշքի սպասումը, կարծես, ամբողջանում էր ձեր ստեղծագործությունների միջոցով: Շնորհակալ եմ առաջինը լինելու ձեր համարձակության համար: Առաջինը լինելը միշտ բարդ է, և այդ խիզախությունն ու քաջությունը հատուկ գնահատանքի են արժանի: Ստեղծագործ գործունեությունը խրախուսելու և խթանելու լուրջ անհրաժեշտություն ունենք, որովհետև պետության զարգացման հիմքում ստեղծագործող մարդիկ են: Մեր քաղաքականությունը պետք է լինի՝ ամեն կերպ խրախուսել ու ստեղծել պայմաններ, միջավայր, որպեսզի ստեղծագործ միտքը դրսևորման հնարավորություն ունենա, արվեստն ունենա լսարան և միջավայր: Ջերմուկը, թերևս, ամենաճիշտ վայրերից մեկն է արվեստն ու երաժշտությունը հնչեցնելու համար: Ջերմուկցիների ջերմ հյուրընկալությունն էլ վկայում է՝ չենք սխալվել վայրի ընտրության հարցում»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու հետագա հաջողություններ մաղթել փառատոնի մասնակիցներին:

Գալա-համերգի ելույթներին հաջորդել է մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտարարվել են լավագույն և հատուկ մրցանակ ստացած մասնակիցները։

Ժյուրիի կողմից սահմանված հատուկ մրցանակի արժանացել են՝

Աննա Սիրականյանը՝ «Բեմական հմայքի համար»

Գագիկ Մկրտչյանը՝ «Փոքրիկ արտիստ»

Էրիկ Ֆիոֆիլովը՝ «Լավագույն մատուցման համար»

Միքայել Խաչատրյանը՝ «Ռոմանսային երգի համար»

Էլեն Հակոբյանը՝ «Բանաստեղծական խոսքի համար»

Հատուկ մրցանակի արժանացած մասնակիցներից յուրաքանչյուրը ստացել է 150.000 դրամ խրախուսական մրցանակ։

«Լավագույն մասնակից» տիտղոսին արժանացել են Սուսաննա Մարգարյանը, Կիմա Գրիգորյանը, Մերի Սարգսյանը, Լավրենտ Գրիգորյանը, Արմենուհի Սոկրատունին, Վրույր Սիմոնյանը, Աննա Ուռուտյանը, Տաթև Մայիլյանը և Աստղիկ Խլղաթյանը։ Լավագույն մասնակիցներից յուրաքանչյուրն արժանացել է 360.000 դրամ խրախուսական մրցանակի:

Փառատոնի շրջանակում դրամական խրախուսում են ստացել նաև «Լավագույն մասնակիցների» մանկավարժները, յուրաքանչյուրը՝ 300.000 դրամ։ Խրախուսական մրցանակներ են ստացել Արման Վարդանյանը, Մարինե Մաղաքյանը, Ռոբերտ Աբրահամյանը, Անահիտ Բալբաբյանը և Դիանա Գասպարյանը։

Ուսումնական 4 հաստատության էլ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրվել 1.500.000-ական դրամ խրախուսական մրցանակ՝ որպես «Լավագույն մասնակցի» ուսումնական հաստատություն։ Խրախուսական պարգևատրում ստացած ուսումնական հաստատություններն են Չարենցավան համայնքի Արզականի արվեստի դպրոցը, Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան թիվ 12 հիմնական դպրոցը, Երևանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցը և Աղավնաձորի արվեստի դպրոցը։

Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի կողմից իրականացվող «Ջերմ ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում։ Փառատոնի մրցութային մասի համակարգող՝ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպություն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…