ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված երաժշտական միջոցառում, դիմակահանդես «Ընտանիք» կենտրոնում

Հունվարի 7, 2025
Լուրեր կազմակերպություններից

Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ երազանքները նոր շունչ են առնում՝ նոր թռիչք ու հևք տալիս մարդկանց սրտերին և հոգուն։ «Ընտանիք» կենտրոնում անցկացվեցին ամանորյա միջոցառումների շարք: Գյումրու Սրբոց Նահատակաց եկեղեցու ժողովրդապետ՝ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի օրհնությամբ և տերունական միասնական աղոթքով սկսվեց «Սուրբ Ծննդյան հրաշքն իմ հոգում» խորագրով միջոցառումը:

Միջոցառման հանդիսատեսը կենտրոն հաճախող արցախցի սաներն էին: Ավագ քահանա Մկրտչյանն իր հոգևոր քարոզչական խոսքում անդրադարձավ Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդին՝ ի մասնավորի ընդգծելով. «Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը ոչ այլ ինչ էր, եթե ոչ վերստին հռչակումն աստվածային Եղիցի Լույս հրամանի»:

Ավագ քահանան պատգամեց սիրով ու ջերմությամբ պարուրել արցախցի մեր հայրենակիցներին, որպեսզի վերջիններս հավատան իրենց լուսավոր գալիքին, արցախցիներին հորդորեց վառ պահել իրենց հոգու աստվածային հույսը, լցվել լավատեսությամբ, ապրել ու արարել Մայր Հայաստանում։ Իր որդիական սերն ու անկեղծ երախտագիտությունը հայտնեց կենտրոնին, որ ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների շարունակում է թիկունք լինել և աջակցել արցախցի հայրենակիցներին։ Սուրբ Ծննդյան լուսաբեր տոնի առիթով միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված հայոց երկրի խաղաղության, նահատակ քաջորդիների հոգիների հանգստության, ինչպես նաև սահմանը հսկող հայ զինվորների համար։ Հոգևոր խոսքից հետո արցախցի սաները դիտեցին «Միմզի» թատերական ստուդիայի «Կախարդական հեքիաթ» ներկայացումը, որի հիմքում անշուշտ բարձրարժեք խորհուրդներ են, որ պետք է կրեն յուրաքանչյուրը՝ երազել, անակնկալների սպասումով ապրել:

Այնուհետև մասնակցեցին Ձմեռ պապի և Ձյունանուշի հետաքրքիր խաղ-մրցույթներին և գեղարվեստկան տոնական գունեղ միջոցառմանը։ Կենտրոնի փողային նվագախմբի, դհոլի և պարարվեստի խմբակների տոնական ելույթներով ամփոփվեց գեղարվեստական միջոցառումը, որից հետո Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ ֆրանսիական Œuvre d’Orient կազմակերպության աջակցությամբ «Ընտանիք» ԲՀԿ կողմից բաժանեցին ամանորյա նվերներ։ Սուրբ Ծննդյան տոնի հետ հաղորդակցությունը պարգևեց նրանց մեծ ուրախություն և հոգևոր ներդաշնակություն:

Ամանորին և Սուրբ Ծնունդին նվիրված տոնական միջոցառումների շարքն ամփոփվեց գունեղ դիմակահանդեսով:

Հետաքրքիր խաղ-մրցույթներ, ուրախ երաժշտություն և իհարկե տոնական մթնոլորտ էր տիրում կենտրոնի դահլիճում: Դիմակահանդեսի մասնակից սաների մտավոր ներուժի համադրմամբ միայն իրականություն դարձավ ամանորյա դիմակահանդեսը: Ամանորի և Սուրբ Ծննդյան լույսը թևածեց սաների սրտում: Դիմակահանդեսն ավարտվեց 2025-ը մեծ հույսերով ու ակնկալիքներով դիմավորելու, միմյանց բարին, միասնականություն և խաղաղություն մաղթելու ուղերձով։

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…