ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփիչ ասուլիս 2024․ «Վերանայվում են մարզական ֆեդերացիաների հետ հարաբերությունները»․ Ժաննա Անդրեասյան

Հունվարի 9, 2025
Հարցազրույցներ, ելույթներ Սպորտային լուրեր

2024 թվականին ՀՀ մարզիկները նվաճել են 384 մեդալ, որից՝ 123 ոսկե, 107՝ արծաթե և 154՝ բրոնզե. նվաճած մեդալների համամասնության մեջ հաշվետու տարում աճել է ոսկե մեդալների մասնաբաժինը՝ կազմելով 32% նախորդ տարվա 28%-ի համեմատությամբ: Մեդալներից 50-ը կամ 13.8 %-ը նվաճել են կանայք` նախորդ տարվա 25 մեդալի (5.6%) համեմատ։ Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր կայացած ամփոփիչ ասուլիսում՝ ներկայացնելով 2024 թվականին սպորտի ոլորտի հիմնական աշխատանքները:

Փարիզ-2024-ից առաջ յուրաքանչյուր մարզիկի մինչև 1 մլն դրամ է հատկացվել

«Տարին, իհարկե, օլիմպիական էր, որտեղ արդյունքներն այնպիսին չէին, ինչպիսին կուզենայինք, որ լինեին: Ունեցանք 4 մեդալ, և, կարծում եմ, մեր մարզիկներն արեցին առավելագույնը, որպեսզի արդյունքները լինեն լավագույնը: Շնորհակալ եմ նաև ցուցաբերած ջանքի ու գրանցած արդյունքների համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի փոխանցմամբ՝ շարունակվել են բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման ծրագրերը։

«Թե՛ ամսական անվանական թոշակներ ունենք, թե՛ պատվովճարների ծրագիր, թե՛ Օլիմպիական խաղերից առաջ նպաստների հատկացման ծրագիր, որի շրջանակում Փարիզ-2024-ից առաջ վերջին ամսում յուրաքանչյուր մարզիկի մինչև 1 մլն դրամ է հատկացվել՝ Օլիմպիական խաղերին պատշաճ պատրաստվելու համար»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը:

Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը շարունակում է միջազգային մրցաշարեր հյուրընկալելու քաղաքականությունը․ հաստատվել է Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու հայտը: Ակնկալվում է, որ խաղերը կունենան շուրջ 4.000 մասնակից ավելի քան 50 երկրից։ Տարվա ընթացքում Հայաստանում անցկացվել են մի շարք միջազգային մրցաշարեր, այդ թվում՝ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարը՝ 10.880 հանդիսատեսով:

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 խոշոր մրցաշար

Նախարարը հատկապես կարևորել է մասսայական սպորտի խրախուսման շրջանակում իրականացված ծրագրերը, մասնավորապես «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 խոշոր մարզական մրցաշարերը, որոնց մասնակցել է ավելի քան 9.600 մարդ՝ 48%-ով ավելի, քան նախորդ տարում: Ընդ որում, «Վարչապետի գավաթի» ևս երկու մրցաշարեր՝ սեղանի թենիսը և հեծանվավազքը, վերափոխվել են դպրոցականների շրջանում անցկացվող մրցաշարերի, որոնց մասնակցության նվազագույն շեմ է սահմանվել յուրաքանչյուր մարզի և Երևանի դպրոցների առնվազն 30%-ի չափով։

Դպրոցներին տրամադրվել են շուրջ 6.500 հեծանիվներ

Հեծանվավազքի կազմակերպման համար ձեռք են բերվել և հանրապետության բոլոր դպրոցներին են տրամադրվել շուրջ 6.500 հեծանիվներ։

«Այժմ իրականացնում ենք նաև հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումներ, որպեսզի տեղերում հեծանիվներն ակտիվ օգտագործվեն, ոչ թե կիրառվեն միայն «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի ընթացքում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ստեղծվել է սպորտի կառավարման կենտրոնը

ԿԳՄՍ նախարարը նաև նշել է՝ 2024 թվականին սպորտի ոլորտում մի շարք ուղղություններով մեկնարկել են բարեփոխումների գործընթացները, մասնավորապես, ստեղծվել է «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ն, որը հանդիսանում է սպորտային ենթակառուցվածքների գույքային կառավարիչը՝ մարզակառույցների վարչատնտեսական կառավարման տեսանկյունից, ինչպես նաև էապես վերանայվել են մարզական ֆեդերացիաների հետ հարաբերությունները։

«Մասնավորապես, 2024 թվականին գործել է ֆինանսավորման նոր կարգ, իսկ այս տարվանից արդեն փուլային տրամաբանությամբ «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ին կփոխանցվեն որոշ գործառույթներ, որոնք ֆեդերացիաների հետ պետության հարաբերությունները կդարձնեն էականորեն ավելի թափանցիկ և հաշվետվողական»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ սպորտի ոլորտում մասնավորի հետ համագործակցության տարբեր ծրագրեր են գործում՝ ինչպես մարզերում տիպային մարզահամալիրների կառուցման, այնպես էլ գործող լողավազաններում դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքների կազմակերպման ուղղությամբ։

«Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի, իսկ այժմ, հաշվի առնելով մասնավորի հետ քննարկումները, որոշ փոփոխություններ են իրականացնում՝ լավարկման նպատակով: Այս տարի, վստահ եմ, ծրագիրն ավելի մեծ թափով կշարունակվի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Ասուլիսի ընթացքում նախարարը ներկայացրել է նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում կատարված աշխատանքները, ինչպես նաև պատասխանել լրագրողների տարաբնույթ հարցերին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…