ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշակերտական կոնֆերանս

Մայիսի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 20-ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի աշակերտներ Լուսինե Թունյանը, Մերի Մելիքյանը, Հմայակ Ոսկանյանը և Տիգրան Տարոնյանը քիմիայի ուսուցչուհի Նոնա Կոստանյանի նախաձեռնությամբ մասնակցեցին Ա.Երզնկյանի անվան հ.118 ավագ դպրոցում կազմակերպված աշակերտական կոնֆերանսին, որտեղ Լուսինե Թունյանը և Մերի Մելիքյանը կարդացին «Ֆոտոսինթեզ» զեկուցումը, իսկ Հմայակ Ոսկանյանը և Տիգրան Տարոնյանը ապահովեցին համակարգչային գործընթացը: Արդյունքում մեր դպրոցի խումբը արժանացավ «Լավագույն զեկուցում» գնահատականին:

Շնորհակալություն այն բոլոր աշակերտներին, որոնք դպրոց բերեցին հերթական հաջողությունը և կրկին ճանաչել տվեցին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցը:

 

Պատասխանատու` Ն.Կոստանյան