ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախարարը շնորհավորել է կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանին

Հունվարի 10, 2025
Մշակութային լուրեր

Այսօր լրանում է կինոռեժիսոր, վավերագրող, Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, Եվրոպական կինոակադեմիայի անդամ, Հայաստանում կինոարվեստի ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող, միջազգային բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր Հարություն Խաչատրյանի ծննդյան 70-ամյակը։

Այս կապակցությամբ Կինոյի տանը տեղի է ունեցել միջոցառում, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պետական պաշտոնյաներ, արվեստագետներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հարություն Խաչատրյանին հոբելյանի առիթով՝ ընդգծելով, որ օրը յուրահատուկ է նաև Փարաջանովի ծննդյան օրվա համընկնումով։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Հարություն Խաչատրյանին կինոյի ոլորտում ծավալած գործունեության համար. «Այն, ինչ ունենք կինոյի ոլորտում, մեծ չափով պայմանավորված է նաև Ձեր գործունեությամբ, որը անպայմանորեն պետք է շարունակական լինի։ Ինչպես ֆրանսիացի փիլիսոփա Դերիդան է ասում՝ «Բառերը փախչող լռություն ունեն, որը կարողանում է բռնել միայն կինոն»։ Եվ հենց այս լռությունն էլ բնորոշ է նաև Ձեր կինոյին, որը զգայական մակարդակում հարստացնում է լուռ պատկերների ներկապնակը»։

Ժաննա Անդրասյանը բարձր է գնահատել վարպետի ներդրումը փառատոնային մշակույթը դժվար ժամանակներում Հայաստան բերելու խիզախության և այդպիսով Հայաստանը ճանաչելի դարձնելու և կինոարտադրության զարգացմանը նպաստելու համար։

««Ոսկե ծիրանը» նոր մշակույթ էր հայ իրականության մեջ։ Ուզում եմ կարևորել և ընդգծել այն հանգամանքը, որ քչերին է վիճակված «սեփական ժառանգին» բաց թողնելու կամքը։ Ի դեմս «Ոսկե ծիրանի»՝ Դուք, այն ազատ թողնելով, հանձնեցիք երիտասարդներին՝ դրանով իսկ նպաստելով փառատոնի զարգացմանը։ Սա արժանի է ամենաբարձր գնահատանքին»,- ասել է նախարարը և հավելել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու նոր ծրագրերի իրագործմանը և կինոյի զարգացմանը։ Նախարարը Հարություն Խաչատրյանին մաղթել է առողջություն և ստեղծագործական գործունեությունը շարունակելու եռանդ։

Նշենք, որ միջոցառման ընթացքում ցուցադրվել են ինչպես Հարություն Խաչատրյանի հեղինակային, այնպես էլ նրա մասին պատմող ֆիլմեր։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…