ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երաժշտական և արվեստի դպրոցների համար պետական աջակցությամբ հրատարակվել է 14 ուսումնամեթոդական ձեռնարկ

Հունվարի 14, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում հրատարակվել է 14 ուսումնամեթոդական ձեռնարկ (ցանկը կցվում է):

«Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի իրականացման նպատակն է հայալեզու մասնագիտական գրականության հրատարակումն ու տարածումը, նոր դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի, ժողովածուների և գրականության հասանելիության ու մատչելիության ապահովումը:

Հրատարակված ձեռնարկները նախարարության կողմից անվճար տրամադրվում են հանրապետության արտադպրոցական ուսումնական հաստատությունների գրադարաններին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն