ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Յոթնախորհուրդ դաս-հանդես

Մայիսի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

  Մայիսի 22-ին Կապանի հ.5 հիմնական դպրոցի 4-րդ ա դասարանն ամփոփեց իր ձեռքբերումները տարրական դպրոցում: Որպես հիմնական դպրոցի եզրագծի ազդարարում` դպրոցի տնօրենին դիմավորեցին աղ ու հացով:

   Դասի մուտքն աշխարհաստեղծման յոթնախորհուրդն էր, որի վրա հենվեցին յոթնապատիկ հրաշալիքներ:   Դասվար Գ. Հարությունյանը տարրական դպրոցի գիտելիքների հենքով փորձեց բացահայտել աշակերտներին հասանելի ևս յոթ հրաշալիք. դա` մարդն է, մայրը, կյանքը, մանուկները, սերը, խաղաղությունը  և հայրենի հողը:

Դպրոցի տնօրեն Ս. Հարությունյանը շնորհավորանքի խոսքը համադրեց դասի բովանդակությանը և հանդիսատեսին հրապարակեց ութերորդ հրաշալիքը`  դա մեր դպրոցի 4-րդ ա դասարանն է:

Կապանի հ.5 հիմնական դպրոց