ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Սթրեսի կառավարում և զայրույթի վերահսկում»

Մայիսի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցում մայիսի 22-ին կայացավ «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում ծնողների հետ վերջին սեմինարը` «Սթրեսի կառավարում և զայրույթի վերահսկում» թեմայով:

Դասընթացի խնդիրներն էին օգնել ծնողներին հասկանալ`
1.ինչ է սթրեսը և ինչպես այն հաղթահարել
2.Ինչ է զայրույթը, նրա կանխարգելումը և վերահսկումը:

Դասընթացի սկզբում դասընթացավար Մ. Մովսիսյանը և ծնողները վերհիշեցին նախորդ սեմինարների ընթացքում քննարկած թեմաները, վերլուծեցին, թե ինչ ազդեցություն են ունեցել նոր գիտելիքները,ինչպես է փոխվել իրենց վերաբերմունքը այս կամ այն հարցի շուրջ: Այնուհետև քննարկեցին «Սթրեսի նշանները և ազդեցությունը», «Ինչ է սթրեսը և այն հաղթահարելու միջոցները», «Ինչպես նվազեցնել սթրեսը», «Ինչ է զայրույթը և ինչպես վերահսկել» թեմաները:

Ամփոփելով դասընթացը` ծնողները նշեցին,որ նմանատիպ հանդիպումներն օգնում են հաղթահարել ընտանիքում առաջացած (ծնող-երեխա)  անհամաձայնությունները, վեճերը: Ինչպես նաև նպաստում են դրական հարաբերություններին: Դասընթացավարն ու ծնողները միմյանց շնորհակալություն հայտնեցին համատեղ աշխատանքի համար:


Դասընթացավար` Մերի Մովսիսյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)