ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մի գավաթ անդորր»

Մայիսի 25, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը, ծնողական խորհուրդը և ՎՎ Կապանի գրասենյակի աշխատակիցները կազմակերպեցին հանդիպում նվիրված ընտանիքի օրվան: «Մի գավաթ անդորր» միջոցառման շրջանակում քննարկվեցին ընտանիքին վերաբերող հարցեր: Անվանումն ընտրվել է այն հույսով, որ ունկնդրին և այցելուին կհաջողվի հերթական զրույցի ավարտին, այդ գավաթից մի կում առնել: Մի կում ՝ անդորրի ու ընտանեկան խաղաղության գավաթից և ստանալ իրեն հետաքրքրող ու հուզող հարցերի պատասխանները: Բացիկների միջոցով երեխաները ներկայացրեցին իրենց պատկերացումները ընտանիքի վերաբերյալ: Միջոցառման մասնակիցները արժևորել և գնահատել են ընտանիքի դերը պետականակերտության մեջ ներկայում և վաղվա մեր ապագայում:

Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյան