ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շնորհանդես. ջազային երաժշտության 85-ամյա պատմությունը՝ «Ջազը Հայաստանում» գրքում

Հունվարի 24, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հրատարակվել է Արմեն Չիկո Թութունջյանի հեղինակած «Ջազը Հայաստանում» գիրքը:

Շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 28-ին՝ ժամը 15:00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում:

«Ջազը Հայաստանում» գիրքն ամբողջական անդրադարձ է Հայաստանում էստրադային և ջազային երաժշտության ծագման ու զարգացման 85-ամյա պատմությանը: Գրքում ներկայացված են ավելի քան 50 նշանավոր երաժիշտների ստեղծագործական դիմանկարները, շուրջ 80 երաժիշտ-կատարողների ստեղծագործական սեղմ կենսագրությունները: Հատուկ ուշադրության է արժանացել նաև հայկական ծագմամբ նշանավոր ջազմենների ստեղծագործական գործունեությունը:

Արմեն Թութունջյանի «Ջազը Հայաստանում» անգլերեն գրքում տեղ են գտել ավելի քան 500 հազվագյուտ արխիվային լուսանկարներ, ինչպես նաև շուրջ 70 հատուկ QR կոդեր, որոնց միջոցով ընթերցողը կարող է դիտել և ունկնդրել հայաստանյան ջազարվեստի լավագույն նմուշները: Ներկայացվող գիրքը եզակի է մասնագիտական և գեղարվեստական առումներով. այն Հայաստանում ջազի պատմությունը ներկայացնող դեռևս միակ նմանօրինակ գրքային ամփոփումն է:

Գրքի հրատարակմանն աջակցել են Հայկական բարեգործական ընդհանուր ,իությունը, «ՆՈԱՀ» գերմանահայկական մշակութային ընկերակցությունը, «Դիլիջազ» հյուրանոցային համալիրը: Գիրքը հրատարակվել է «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության կողմից և 1000 օրինակով տպագրվել է «Կոլլաժ» տպագրատանը:

Շնորհանդեսի մուտքը՝ միայն հրավիրատոմսերով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…