ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ժաննա Անդրեասյանը Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դիտել է Լ. Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» ներկայացումը

Հունվարի 27, 2025
Մշակութային լուրեր

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում այսօր տեղի է ունեցել Լ. Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» պատմական դրաման:

Ներկայացմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ:

2024 թ. տարվա լավագույն ներկայացում ճանաչված բեմադրությունն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով:

Ներկայացումից հետո նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է թատրոնում, հանդիպել ստեղծագործական կազմի հետ, ծանոթացել թատրոնի հիմնախնդիրներին՝ քննարկելով առաջիկայում կայանալիք թատրոնի 160-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրերը, մասնավորապես՝ ԱՄՆ հյուրախաղերի և Գյումրու միջազգային թատերական փառատոնի կազմակերպման հետ կապված:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն