ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փորձնական ծրագիր` մսուրի ծառայության հասանելիություն մինչև 2 տարեկան երեխաների համար

Հունվարի 30, 2025
Լուրեր կազմակերպություններից

Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգում:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` նշելով, որ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի կարևոր առաջնահերթություններից մեկը նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածության մակարդակի ավելացումն է:

«Այս առումով լուրջ հաջողություններ ունենք՝ շնորհիվ 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման պետական ծրագրով իրականացվող աշխատանքների: Նոր ստեղծված հաստատությունները նպաստել են երեխաների ընդգրկվածության թվի աճին: Այս պահին նախադպրոցական հաստատություններում 3-5 տարեկան 82 հազար երեխաներ են ընդգրկված, որը տվյալ տարիքային խմբի շուրջ 75 տոկոսն է կազմում: 2022 թվականին այս ցուցանիշը եղել է 63,6 տոկոս. այսինքն` երկու տարվա ընթացքում ընդգրկվածության շուրջ 12 տոկոս աճ է ապահովվել: Իսկ եթե համեմատությունը կատարվի 2017 թվականի ցուցանիշների հետ, ապա աճը շուրջ 20% է հասնում, ինչը ցույց է տալիս, որ նախադպրոցական հաստատությունների հիմնադրման և բարեկարգման ծրագիրը բավականին լուրջ ազդեցություն և արդյունքներ է ապահովում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` մինչ բուն նախագիծը ներկայացնելը:

Նրա խոսքով` նախադպրոցական կրթության համակարգում ամենախնդրահարույցը մսուրի ծառայության հասանելիությունն է. ներկայում այդ ծառայությունը կազմակերպվում է շատ հատվածական՝ հիմնականում 2 տարեկանից սկսած համայնքային և պետական հաստատություններում:

«Ծառայությունների ընդլայնման և մսուրի ծառայության տարիքային շեմի վերանայման կարիք կա։ Մսուրի ծառայությունը խթանելու, նաև ավելի ցածր տարիքային խմբի երեխաների համար նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնելու նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել գործող կարգում` մեկնարկելով փորձնական ծրագիր»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ հաստատված որոշման` փոփոխություններ են արվում նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգում, որին կհաջորդի փորձնական ծրագրի մեկնարկը: Նախատեսվում է շուրջ 200 երեխայի համար 10 խմբի շրջանակում սկսել նոր ծրագիր, որն իրականացվելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման արդյունքում ընտրված համայնքներում:

Մսուրի փորձնական ծրագիրը կիրականացվի Երևանի 4 հաստատությունում, որոնցից մեկում կգործի 6-12 ամսականների մեկ խումբ:

Փորձնական ծրագիրը կիրականացվի նաև Վանաձորի և Գյումրիի երկուական, Հրազդանի մեկ հաստատություններում, որտեղ երեխաները, մեկ տարեկանից սկսած, կընդգրկվեն մսուրի ծառայության մեջ։

Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 175 միլիոն դրամ, որը կֆինանսավորվի պետբյուջեից՝ ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցների շրջանակում։

Նախարարը շեշտել է, որ այս ծրագրի միջոցով հնարավոր կլինի փորձարկել նոր ծառայության ստանդարտը՝ հետագայում այն լայնածավալ կիրառելու և մսուրի հասանելիությունը մեծացնելու նպատակով։

Նախագծով առաջարկվում է նաև նախադպրոցական կրթության պետական ֆինանսավորումը փոխկապակցել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի բարեփոխման հետ՝ համապատասխանաբար կատարելով ժամկետային փոփոխություն:

Կարևորելով նախագիծը` ՀՀ վարչապետը նշել է, որ այս ծրագրի փորձարկման արդյունավետությունը շատ կարևոր է, քանի որ դրանով հնարավորություն է ստեղծվում նաև, որպեսզի փոքրահասակ երեխաներ ունեցող կանայք ավելի շուտ ներգրավվեն կամ վերադառնան աշխատաշուկա:

Ծավալվել է քննարկում, որի ընթացքում նշվել է՝ համընդհանուր հայտարարագրման համակարգը հնարավորություն է տալիս հետվճար ստանալ նաև նախադպրոցական հաստատությունների համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…