ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պարգևատրվել են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի հաղթողները

Փետրվարի 3, 2025
Սպորտային լուրեր

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ, մարզիկներ, մարզիչներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է 2024 թվականի լավագույն մարզիկներին և նշել, որ սպորտի ոլորտում պետական քաղաքականությունն ուղղված է բարեփոխումների շարունակական իրականացմանը, նպաստավոր պայմանների ստեղծմանը և ավելի շատ մարդկանց սպորտով զբաղվելու խրախուսմանը։

Այնուհետև, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական խոսք է ասել, հանձնել պարգևները և մաղթել մարզիկներին նոր հաղթանակներ ու հաջողություններ։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 24-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:

Քվեարկությանը մասնակցել են 19 մարզական լրագրողներ, որոնք իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն:

Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան,

Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան,

Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Գրետա Վարդանյան,

Լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ)՝ Շախմատի տղամարդկանց ազգային հավաքական,

Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Էմմա Պողոսյան,

Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն՝ Հռիփսիմե Խուրշուդյան,

Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Հենրիխ Մխիթարյան,

Լավագույն մարզիչ՝ Հակոբ Սերոբյան,

Հանդիսատեսի համակրանք անվանակարգում հաղթող է ճանաչվել ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը:

Այս անվանակարգում հաղթողը որոշվել է Telegram հարթակում իրականացված առցանց քվեարկությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն