Ջերմուկում կայացել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը։
Երկրորդ անգամ անցկացվող խաղերին ավելի քան 1340 պատվիրակ է մասնակցում աշխարհի 18 պետությունների 88 քաղաքներից:
Համահայկական խաղերը կսպասարկեն 76 մրցավարներ: Խաղերի գլխավոր մրցավարը Դավիթ Բաղումյանն է:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո Համահայկական ձմեռային խաղերի դրոշը բարձրացրել է Հռիփսիմե Խուրշուդյանը, կրակը վառել է Վարազդատ Լալայանը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ ազդարարելով Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մեկնարկը:
«Համահայկական խաղերը հատուկ նշանակություն ունեն մեր ժողովրդի համար, քանի որ միավորում են աշխարհասփյուռ հայությանը՝ սպորտի և մրցակցության ոգով: Հայաստանի հրաշալի ձմեռային բնությունը և լեռնային գեղատեսիլ վայրերը լավագույն միջավայր են ստեղծում այս մարզական տոնի համար: Մեր երկիրը հպարտությամբ է հյուրընկալում աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ մարզիկներին, որոնք իրենց մասնակցությամբ նպաստում են հայկական սպորտային ավանդույթների զարգացմանը, ինչպես նաև նոր խթան են դառնում Հայաստան-Սփյուռք նոր կապերի ամրապնդման համար»,- ասել է ՀՀ նախագահը:
Միջոցառման անցկացումը դրական է գնահատել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«11 տարի ընդմիջում է եղել, և երկու տարի առաջ, երբ շատ հաջող ամառային խաղեր անցկացրինք, որոշեցինք անպայման վերականգնել նաև ձմեռային խաղերը։ Չնայած բոլոր դժվարությունների՝ որոշեցինք անցկացնել Ջերմուկում, և այսօրվա միջոցառումն ապացուցեց, որ ճիշտ որոշում է կայացվել։ Գործադիր կոմիտեն բավականին մեծ աշխատանք է կատարել, բայց նաև մարզիկների հետաքրքրությունն էր մեծ։ Նրանք տարբեր երկրներից են, և երբ վերադառնալով պատմում են իրենց դրական տպավորությունների մասին, նոր մարդիկ են ներգրավվում. նախորդ անգամների համեմատ մասնակիցների թիվը երեք անգամ մեծացել է։ Մասնակիցների մի մասն Հայաստանում առաջին անգամ է գտնվում։ Ջերմուկ գալու նպատակներից մեկն էլ այն էր, որ հյուրերը, բացի Երևանից, տեսնեն նաև մեր մյուս գեղեցիկ քաղաքները։ Խաղերի հաջող հերթականությունը հուշում է, որ շարունակականություն ենք ապահովելու»,- ասել է նա։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով տևական դադարից հետո Համահայկական ձմեռային խաղերի անցկացումը, ընդգծել է ձմեռային մարզաձևերի զարգացման անհրաժեշտությունը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Համահայկական 2-րդ ձմեռային խաղերի բացումը բացառիկ տոնակատարության է վերածվել։
«Հատկապես տպավորիչ էր Ջերմուկում ունենալ այսպիսի բեմ և արարողություն։ Իհարկե սպորտում հաղթանակը շատ կարևոր է, բայց կարծում եմ՝ բոլոր մասնակիցների համար այստեղ գտնվելն արդեն իսկ հաջողություն է։ Համահայկական երկրորդ ձմեռային խաղերի անցկացումը կարևոր է հատկապես սպորտի ռազմավարության համատեքստում, որտեղ ձմեռային մարզաձևերի զարգացումը հատուկ նշանակություն ունի։ Ապրիլին Երևանում անցկացվելու է Հոկեյի D դիվիզիոնի աշխարհի առաջնությունը. կհյուրընկալենք թիմեր 6 երկրներից։ Նման խաղերի կազմակերպումը ձմեռային մարզաձևերի հանդեպ հանրային հետաքրքրությունը կավելացնի, ինչը շատ կարևոր է»,- ասել է նախարարը։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն իր ելույթում նշել է. «Տարեցտարի ընդլայնվող աշխարհագրությունը և մասնակիցների շեշտակի ավելացումը Համահայկական խաղերի գաղափարը դարձրել են միասնության, սիրո ու համերաշխության իսկական տոն։ Առաջին խաղերին ունեինք համեստ մասնակցություն. 11 պետություն, 22 քաղաք, 437 մասնակից։ Այսօր պատկերն անհամեմատելի է. 18 պետություն, 91 քաղաք, 1348 մասնակից։ Սա հրաշալի արդյունք է»։
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ