ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը հասանելի է դպրոցական բաժանորդային ծրագրով

Փետրվարի 4, 2025
Միջազգային լուրեր

Հայաստանի պատմության թանգարանում գործող «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի, այսուհետ կարող են դիտել դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվող ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները:

Այցելության ամրագրման համար անհրաժեշտ է զանգահարել թանգարան այցից առնվազն 7 օր առաջ (հեռ.՝ 010582761, 055520691):

Ցուցադրությունը բաց կլինի մինչև 2025 թվականի մարտի 21-ը:

Հիշեցնենք, որ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի համագործակցության շրջանակում։ Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են Բրիտանական թանգարանից Հայաստանի պատմության թանգարան բերված Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված բրոնզե գլուխն ու ձեռքը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն