ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Որտեղից է սկսվում հայրենիքը

Մայիսի 26, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսին 24-ին  Կապանի հ.5 հիմնական դպրոցի 4-րդ «գ» դասարանը  տարրական դպրոցին հրաժեշտ տվեց «Հայի օրրան  երկիր Հայաստան» դաս-հանդեսով:

Աշակերտներին տառաճանաչ դարձրած Աննա Արզումանյանը ճակատագրի բերումով բնակվում է օվկյանոսից այն կողմ`Միացյալ Նահանգներում:Իսկ նրա գործն ավարտին հասցրած,սկսնակ դասվար Լիլիթ Մարտիրոսյանը պատվով հաղթահարեց առաջին  փորձությունը:

Հայրենիք և սեր.....անսահման սեր ամենայն հայկականի նկատմամբ.այս ամենով  շնցեց ողջ դահլիճը:

Դպրոցի տնօրեն Ս.Հարությունյանը դասը որակեց ասպետական հաղթարշավ:

Միջոցառման ներկա էր տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վահան Հեբոյանը, որի աղոթքով սրբագործված հացի պատառիկները,որպես հայրենասիրության ընդարձակում բաժանվեց ներկաներին:

Կապանի հ.5 հիմնական դպրոց