ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հրաժեշտ առաջին ուսուցչուհուն

Մայիսի 26, 2017
Դպրոցական անցուդարձ

Հպարտորեն կարող ենք ասել, որ հերթական հաջողված միջոցառումը կայացավ Վանաձորի Ղ. Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում, հերթական գրագետ ու բանիմաց սերունդը հրաժեշտ տվեց կրտսեր դպրոցին և վստահ մտավ իր դպրոցական կյանքի հաջորդ շրջափուլ: 3 բ դասարանի աշակերտները ( դասվար Ա.Հարությունյան) և 4 ա դասարանի աշակերտները ( դասվար Մ.Պետրոսյան) կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում: Երեխաները գեղեցիկ ասմունքում էին և պարում: Ամեն ինչ ներդաշնակ էր բեմի վրա: Ահա մոտեցավ պահը հրաժեշտ տալու և́ տարրական դպրոցին, և́ առաջին ուսուցչուհուն: Բարի երթ, սիրելի փոքրիկներ: