ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ռումինիայի բուհերում ուսանելու նպատակով ՀՀ-ին կհատկացվի 8 կրթաթոշակային տեղ

Փետրվարի 10, 2025
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի և Ռումինիայի միջև փոխհամագործակցության զարգացումը:

Քննարկվել է 2024թ. հուլիսին կողմերի միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռումինիայի կրթության նախարարության միջև կրթության ոլորտում համագործակցության» ծրագրի իրականացումը․ մասնավորապես` անդրադարձ է կատարվել միջպետական կրթաթոթաշակային տեղերի շրջանակում ուսուցման կազմակերպմանը:

Շնորհակալություն հայտնելով ռումինական կողմին համաձայնագրի կնքման շնորհիվ վերահայտարարված կրթաթոշակների հնարավորության համար՝ նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ կառավարության առաջնային խնդիրը Հայաստանում կրթության որակի շարունակական բարելավումն է: Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ կրթության ոլորտում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ՝ միտված Հայաստանում որակյալ կրթության հասանելիության ապահովմանը, այդ թվում՝ բարձրագույն կրթության մակարդակում, որի շրջանակում խրախուսվում են նաև արտերկրում մարդկային կապիտալի զարգացման հնարավորությունները՝ միջազգային լավագույն փորձի ձեռքբերման և Հայաստանի հանրային ու տնտեսական կյանքում ներդրման հեռանկարով։

Դեսպան Քորնել Իոնեսկուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել, մասնավորապես, կրթության ոլորտում Հայաստանի և Ռումինիայի միջև շարունակական ծրագրերի իրականացումը, ինչը, ըստ դեսպանի, ավելի է խորացնում երկու երկրների միջև համագործակցային կապը:

Հայաստան-Ռումինա միջպետական ծրագրի շրջանակում 2025-2026 ուսումնական տարում Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու նպատակով ՀՀ-ին հատկացվել է 8 կրթաթոշակային տեղ՝ բալակավրի կամ մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար, ինչպես նաև լրացուցիչ տասնյակ տեղեր՝ մասնագիտական կրթության զարգացման կարճաժամկետ դասընթացներին մասնակցության համար: Մասնակիցներն ընտրվում են բաց մրցույթով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի և Ռումինիայի միջև փոխհամագործակցության զարգացմանն ուղղված երկուստեք հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև 2025թ․ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…