ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերապատրաստվում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները` դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման և պահպանության նպատակով

Փետրվարի 10, 2025
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ Երևանի և մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար իրականացնում է վերապատրաստումներ՝ դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման, պահպանության և տեխնիկական աջակցության նպատակով:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում այսօր հետևել է Կոտայքի մարզի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստմանը՝ արդյունավետ դասընթաց մաղթելով նրանց:

«Հեծանիվների տեխնիկական օգտագործման տեսանկյունից վերապատրաստումն անհրաժեշտ է, որպեսզի դպրոցներին տրամադրված հեծանիվները հնարավորինս երկար ու արդյունավետ շահագործվեն: Հեծանիվների ծրագիրը նաև խթան է, որպեսզի բնակավայրերում հեծանվուղիների ապահովման և զարգացման աշխատանքներ իրականացվեն: Ուրախ կլինենք, եթե խոշորացված համայնքի դպրոցների շրջանում որևէ մրցաշար կազմակերպելու նախաձեռնողականություն լինի, որը, անկասկած, կնպաստի, որպեսզի հեծանիվ վարելը երեխաների շրջանում դառնա ապրելակերպ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նա տեղեկացրել է, որ դպրոցներում հեծանվային սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի գաղափարների տարածման և ֆիզիկական դաստիարակության խրախուսման, ինչպես նաև «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման որակը բարձրացնելու նպատակով ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններին ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրվել է ավելի քան 6500 հեծանիվ:

Նախարարը վստահություն է հայտնել՝ դպրոցներին հեծանիվների տրամադրման ծրագրի շնորհիվ աշակերտներն ավելի լավ կնախապատրաստվեն «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին, որը 2024 թվականից իրականացվում է միայն դպրոցականների համար:

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ մրցաշարի կազմակերպչական աշխատանքների շրջանակում առաջիկայում նախատեսվում է հաստատել մարզային փուլերի հեծանվուղիները:

«Նպատակն առաջին հերթին երեխաների շրջանում առողջ ապրելակերպի տարածումն ու քարոզչությունն է, ուստի կարևոր է այս գործընթացին սրտացավ վերաբերվել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով երեխաների հետ հեծանվային պարապմունքների անցկացմանը՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ դրանք հնարավոր է կազմակերպել ֆիզկուլտուրայի խմբակների ընթացքում: Միաժամանակ, ըստ նախարարի` նախատեսվում է նաև «Ֆիզկուլտուրա» առարկայի չափորոշչի և կրթական ծրագրերի վերանայում՝ հեծանիվ վարելու ուսուցումը կրթական հիմնական ծրագրում ներառելու նպատակով:

Վերապատրաստումների ընթացքում Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի գլխավոր մրցավար Գրիգոր Համբարձումյանն ու վերապատրաստում իրականացնող մասնագետները ներկայացրել են հեծանիվների տեխնիկական շահագործմանն ու պահպանությանը վերաբերող տեխնիկական պահանջները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և վարձատրության բարելավմանը վերաբերող հարցեր: Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև 2025 թվականին ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերին՝ դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման և տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…