ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը

Փետրվարի 12, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը։

Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (ԵԹԿՊԻ) գործընկերությամբ:

Ծրագրի մեկնարկին ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը և «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի ղեկավար Գուժ Թադևոսյանը:

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի շրջանակում պատանիները և երիտասարդները ձեռք կբերեն կինոարտադրության ոլորտին առնչվող անհրաժեշտ գիտելիքներ:

Նախարարի տեղակալը երիտասարդների հետ զրուցել է՝ հետաքրքրվելով կինոդպրոցին մասնակցելու նրանց մոտիվացիայի, սպասելիքների և առաջիկա նպատակների մասին։

«ԿԳՄՍ նախարարությունն անչափ կարևորում է նմանօրինակ կրթական ծրագրերի իրականացումը, և այդ նպատակով դրամաշնորհային ծրագրեր են իրականացվում, որոնց միջոցով հնարավորություն է ընձեռվում պատանիներին և երիտասարդներին՝ ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և փորձառություն կինոյի, երաժշտարվեստի, թատերարվեստի ոլորտներում։ Կրթական ծրագիրը կնպաստի նաև նրանց մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև կինոարտադրության ոլորտում լրացուցիչ և շարունակական կրթության ապահովմանը: Այս և նմանօրինակ ծրագրերն առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է մեծ աշխատասիրություն, հետաքրքրվածություն, գիտելիքներն անընդհատ հարստացնելու ցանկություն և կամք»,- կինոդպրոցի մասնակիցների հետ զրույցում նշել է Դանիել Դանիելյանը։

Հաջողություն մաղթելով երիտասարդներին՝ նախարարի տեղակալը հորդորել է գնալ երազանքների և նպատակների հետևից, կանգ չառնել և մասնագիտական ձեռքբերումներով նպաստել իրենց փոխանցված ժառանգության հարստացմանը, ինչը նաև հայրենասիրության յուրօրինակ դրսևորում է։

Նշենք, որ ծրագրի մասնակցության համար ստացվել էր 130 հայտ. կրթական ծրագրում ընդգրկված կինոարտադրության ոլորտի առաջատար մասնագետների կողմից հարցազրույցի միջոցով ծրագրի մասնակցության իրավունք է ընձեռվել 52 ներկայացուցչի։

Կինոարտադրության ոլորտի հայաստանյան և արտերկրի կայացած և փորձառու մասնագետները կդասավանդեն սցենարի վարպետություն, ռեժիսուրա, մոնտաժի ռեժիսուրա մասնագիտությունները, ինչպես նաև արհեստական բանականության (ChatGPT, Midjourney, Runway) հիմունքները և սկզբունքները, այդ թվում՝ ինչպես AI-ի միջոցով ստեղծել ֆիլմեր:

Ծրագրի շրջանակում մասնակիցների համար վարպետության դասեր կիրականացնի անվանի ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը:

Նախատեսվում են պրակտիկ դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկումներ, հանդիպում ֆիլմերի ստեղծագործական կազմերի հետ, ավարտական համատեղ ֆիլմերի նկարահանում:

Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվելու է մասնակցության հավաստագիր:

«Կինոդպրոց առանց սահմանների» ծրագրի ֆեյսբուքյան էջ՝  https://www.facebook.com/profile.php?id=100063804720518

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…