ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այսօր հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակն է

Փետրվարի 12, 2025
Մշակութային լուրեր

Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը:

Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Մաթևոսյան ընտանիքի անդամները, գրողներ, մտավորականներ, գիտնականներ, պաշտոնյաներ, արվեստագետներ այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ խնկարկելու և ծաղիկներ խոնարհելու մեծանուն արձակագրի հիշատակին:

Ներկաները նշանավորել են Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական վաստակը, մտավորականի կերպարն ու ժամանակի մեջ նրա տեղն ու դերը։

Հաջորդիվ տեղի է ունեցել մաթևոսյանական «Ես տեր եմ իմ ժամանակին» տեքստի ընթերցում՝ Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոցի աշակերտների կատարմամբ:

Հրանտ Մաթևոսյանի գործերի, մասնավորապես՝ անտիպների հրատարակությունը վերջին տարիներին հոգացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ընթերցողի սեղանին դնելով ստվարածավալ երկհատորյակը («Տախը» վեպը և այլ գործեր): Գրողի եղբայրը՝ Համո Մաթևոսյանը, գրողի ձեռագրերից ոսկերչական բծախնդրությամբ կազմել է հատորները՝ փոխանցելով սերունդներին: Պետական հովանավորությամբ նաև թվայնացվել է գրողի գործերի մեծ մասը: Հոբելյանական այս տարում ԿԳՄՍ նախարարության «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրով Լեհաստանում լույս կտեսնի գրողի «Խումհար» վիպակը: Շարունակվում են Հրանտ Մաթևոսյանի գործերը նաև այլ լեզուներով թարգմանելու բանակցությունները:

«Հրանտ Մաթևոսյանի սցենարներով նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», «Այս կանաչ-կարմիր աշխարհը» կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ «Օգոստոս» կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել «Մեծամոր» էսսեն և «Չեզոք գոտի» պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են «Աշնան արևը» և «Կայարանը»,- մի առիթով հենց այսպես է ինքը՝ գրողը, երրորդ դեմքով շարադրել իր կենսագրականը:

Հիմա էլ` իր մահից հետո, այս ընթացքը շարունակվում է, որովհետև ընթերցում ենք, իսկ «մոռացությունից փրկվածը ընթերցվածն է»:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…