ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Էլեկտրոնային տոմսերի միասնական հարթակը պետք է բարձրակարգ ծառայություն մատուցի քաղաքացիներին․ Ժաննա Անդրեասյան

Փետրվարի 12, 2025
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է WebEx Technologies ընկերության ներկայացուցիչներին։

Մրցութային կարգով ընտրված այս ընկերությունը ստեղծել է ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի museumsarmenia.am միասնական հարթակը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրեններ:

WebEx Technologies ընկերության պատասխանատուների խոսքով՝ էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգն արդեն ներդրված է 26 թանգարանում:

Կարևորելով նոր համակարգի գործարկումը՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար:

«Տոմսերի միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակը թանգարանային ոլորտի կառավարման արդյունավետության բարելավումն է։ Էլեկտրոնային հարթակը պետք է քաղաքացիներին և զբոսաշրջիկներին բարձրակարգ ծառայություն մատուցի, որպեսզի օգտվելով այս գործիքից՝ նրանք մշակութային ժառանգությանը հաղորդակցվեն ավելի հեշտ ու հարմար եղանակով: Համակարգից օգտվող հազարավոր շահառուների սպասարկումը պատասխանատու աշխատանք է, և ընթացքում համակարգը կարող է ունենալ նաև լավարկումների և տեխնիկական հնարավորությունների զարգացման կարիք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով համակարգի շարունակական ընդլայնման և տեխնիկական բարելավման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք՝ համակարգի մեկնարկը տրվել էր 2024 թվականին Հայաստանի պատմության թանգարանում բացված «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ժամանակավոր ցուցադրության տոմսերի վաճառքով:

Museumsarmenia.am կայքի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի ստանում է համապարփակ տեղեկատվություն թանգարանների, արգելոց-թանգարանների, ինչպես նաև դրանցում գործող ծրագրերի, ցուցադրությունների և ընթացիկ միջոցառումների մասին, ինչպես նաև կարողանում է էլեկտրոնային հարթակի միջոցով պատվիրել իրեն հետաքրքրող ցուցադրության տոմսը՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: App Store-ում և Google Play-ում արդեն հասանելի է նաև միասնական ավտոմատացված համակարգի Museum Armenia բջջային հավելվածը:

ԿԳՄՍ նախարարը խրախուսել է նաև համակարգում համայնքային և մասնավոր թանգարանների ներգրավվածությունը. «Որքան ավելի շատ թանգարաններ միանան համակարգին, այնքան ավելի լավ»:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև թանգարանների մուտքի կառավարման համակարգերին՝ տուրնիկետների, QR կոդի և այլ միջոցների կիրառմամբ:

Նշենք՝ էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից՝ տոմսերի վաճառքի և մուտքի հասանելիության վերահսկման ու կառավարման համակարգերից:

Տոմսերի վաճառքի համակարգն այցելուների համար եռալեզու (հայերեն, ռուսերեն և անգլերեն) կայք է, որի միջոցով իրականացվում են կարգաբերումները, մուտքագրվում է ողջ տեղեկատվությունը, դրամարկղի վաճառողների կողմից իրականացվում է տոմսերի առձեռն վաճառքը, սահմանվում է գնային, զեղչային և աբոնեմենտային քաղաքականությունը, գեներացվում են հաշվետվությունները, ապահովվում է կապը մուտքի հասանելիության վերահսկման և կառավարման համակարգի հետ և այլն:

Մուտքի հասանեիության վերահսկման և կառավարման համակարգը նախատեսված է ընդհանուր ղեկավարման, օգտագործողների ստեղծման և կառավարման, թանգարանների և մասնաճյուղերի անհատական հաշիվների և էջերի ստեղծման և կառավարման, տարատեսակ ցուցադրությունների և այլ ծրագրերի ստեղծման և կառավարման, տոմսերի, գների զեղչերի սահմանման, խմբագրման, ինչպես նաև առցանց հերթագրման համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…