ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական խոսքը՝ Գևորգ Դաբաղյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ

Փետրվարի 12, 2025
Մշակութային լուրեր

Սիրելի՛ Գևորգ Դաբաղյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-ամյակի առթիվ:

Ձեր արվեստը` դուդուկի կախարդական հնչյուններով, դարձել է մեր ազգային մշակույթի անբաժանելի մասը և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մեր ժողովրդի սրտում։

Դուք հայկական ազգային երաժշտության ավանդույթների լավագույն կրողն եք և մշտապես ներկայացնում եք մեր հոգևոր և երաժշտական ժառանգությունը՝ արժանապատվորեն հանրահռչակելով այն ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Թող Ձեր արվեստը շարունակի ապրել և փոխանցել մեր մշակութային հարուստ ժառանգությունը եկող սերունդներին։

Մաղթում եմ Ձեզ երկար տարիների ստեղծագործական բեղմնավոր գործունեություն, անդադար ոգեշնչում, որպեսզի շարունակեք հարստացնել մեր մշակութային կյանքը ձեր տաղանդով։

Շնորհակալություն ձեր նվիրվածության և անմնացորդ սիրո համար երաժշտության և մշակույթի հանդեպ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն