ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական խոսքը՝ Սերգեյ Սարաջյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Փետրվարի 12, 2025
Մշակութային լուրեր

Հարգելի՛ Սերգեյ Սարաջյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 80-ամյակի կապակցությամբ։ Ձեր երաժշտական և մանկավարժական գործունեությունը ոչ միայն զգալիորեն հարստացրել է Հայաստանի մշակութային կյանքը, այլև դարձել է օրինակ բազմաթիվ երաժիշտ սերունդների համար։

Դուք ոգեշնչում, կրթում և բացահայտում եք երաժշտության աշխարհը նոր տաղանդների համար՝ օգնելով նրանց գտնել իրենց ճանապարհը, որը Դուք անցել եք մեծ հաջողությամբ։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ։ Թող Ձեր գործունեությունը, Ձեր արվեստը շարունակաբար ոգևորեն և ներշնչեն նոր սերունդներին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն