Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում սոցիալական կրեդիտից օգտվող երաշխավորված կազմակերպությունների և ծրագրերի ցանկը հասանելի կլինի ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում՝ առանձին բաժնով:
Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի՝ կրեդիտների վերադարձի շրջանակի ընդլայնման հարցին։
Սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակի ընդլայնումը վերաբերում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցների, հանրակրթական ոչ պետական հաստատությունների, մանկապատանեկան մարզադպրոցների և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի համար կատարված ուսման վճարներին, ինչպես նաև միջնակարգ ընդհանուր մասնագիտացված հատուկ կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության ծախսերին` յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3000 դրամի չափով:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև երաշխավորման գործընթացին՝ նշելով, որ համապատասխան կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը /ԱՁ/ պետք է դիմեն ԿԳՄՍ նախարարություն՝ ներկայացնելով իրենց կողմից իրականացվող ծրագիրը, որը ներառում է դասընթացի բովանդակությունը՝ տարիքային խումբը, տևողությունը, մեթոդաբանությունն ու ծրագրի իրականացման պայմանները: «Կրթական ծրագրերի երաշխավորման տեսանկյունից օրենսդրությունը հստակ է և կարգավորված. արտադպրոցական ծրագրերի համար գործում է երաշխավորման կարգ: Հաստատված է նաև առանձին կարգ՝ ոչ դպրոցական տարիքի անձանց լրացուցիչ /ոչ ֆորմալ/ կրթության կազմակերպման վերաբերյալ: Բնականաբար, խոսքը երկու գործընթացի մասին է: Առաջին՝ կազմակերպություններին անհրաժեշտ է իրազեկել երաշխավորման գործընթացի մասին, եթե, իհարկե, մինչ այս նրանք չեն դիմել ծրագրերի երաշխավորման համար: Երկրորդ՝ իրազեկել քաղաքացիներին, որ իրենց, ինչպես նաև իրենց երեխաների հաճախած խմբակները, համապատասխան կենտրոնները, կազմակերպություններն աշխատում են երաշխավորված ծրագրերով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշել է, որ եկամտային հարկից վերադարձի հնարավորություն են ստանում նաև այն քաղաքացիները, որոնք իրականացրել են ծախսեր արտադպրոցական կրթության ոլորտում, օրինակ՝ իրենց երեխաները հաճախում են արվեստի, երաժշտական, գեղարվեստի որևէ դպրոց: Նախարարի խոսքով՝ ներկա պահին Հայաստանում գրանցված են 238 արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցներ կամ կենտրոններ, որտեղ սովորում են ավելի քան 55 հազար երեխաներ, որոնցից ավելի քան 43 հազարը՝ վճարովի հիմունքներով:
«Այսօր ընդունված որոշմամբ քաղաքացիներն այս ծախսերի փոխհատուցումը կարող են ստանալ եկամտային հարկի վերադարձից՝ սոցիալական կրեդիտի տեսքով: Կարևոր նախապայման է վճարումն անկանխիկ եղանակով»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ծրագրի շահառու կարող են դառնալ բավական մեծ թվով քաղաքացիներ։
Անդրադառնալով միջնակարգ ընդհանուր մասնագիտացված հատուկ կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության ծախսերին՝ ԿԳՄՍ նախարարն ասել է. «Դասագրքերի համար վճարներ իրականացնում են 5-13-րդ դասարաններում սովորող բոլոր երեխաների ծնողները՝ բացառությամբ սոցիալական որոշ խմբերի: Այս որոշման արդյունքում նրանք կարող են յուրաքանչյուր երեխայի համար 3000 դրամի չափով եկամտային հարկից վերադարձ ստանալ»:
Սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակում սահմանվել է, որ նշված ուղղություններով սոցիալական ծախսերի հայտարարատուները եկամտային հարկից փոխհատուցում կստանան նաև 2024 թ. համար` հետադարձ ուժով, եթե սոցիալական ծախսերը կատարվել են անկանխիկ՝ բացառությամբ դասագրքերի վարձակալության ծախսերի:
Հիշեցնենք՝ եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամն է։ Սոցիալական ծախս են համարվում ՀՀ կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները և առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ