ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«ԴասA» ծրագրին այս տարի մասնակցում է 32 հանրակրթական դպրոց

Փետրվարի 14, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2025 թվականին մասնակցում է 32 հանրակրթական դպրոց, որոնցից 28-ը՝ մայրաքաղաքի, 4-ը՝ մարզային։

Կրթական ծրագրի մեկնարկը տրվել է Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում։ Ստեղծագործական խումբը, որում ընդգրկված են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները, անցկացրել է ինտերակտիվ դաս, որի շրջանակում աշակերտներն ունկնդրել են հատվածներ դասական երաժշտության հայտնի գործերից, ինչպես նաև ծանոթացել նվագախմբի կազմին, երաժշտական գործիքներին, դիրիժորի գործառույթներին, հայ և համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների կյանքին ու ստեղծագործություններին:

Ինտերակտիվ խաղերի շրջանակում աշակերտները փորձել են նվագել հարվածային գործիքներով, ինչպես նաև գուշակել հայտնի ստեղծագործության անվանումն ու հեղինակին։ Երեխաները կենդանի հնչողությամբ լսել են դասական ստեղծագործություններ, իսկ ակտիվ աշակերտները պարգևատրվել են հուշանվերներով։

Նվագախմբի աշխատանքը գործնականում տեսանելի դարձնելու համար դասի ավարտին մասնակիցները հրավիրվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում ներառված համերգներից մեկին։

«Սիմֆոնիկ ԴասА» կրթական ծրագրի հաջորդ այցը կկայանա փետրվարի 17-ին. ստեղծագործական խումբը կայցելի Երևանի թիվ 76 հիմնական դպրոց։

«Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագիրն իրականացվում է 2018 թվականից Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Ծրագրի նպատակն է վաղ հասակից դպրոցականներին ծանոթացնել դասական երաժշտությանը, հանրահռչակել դասական երաժշտարվեստը, ձևավորել մշակութապես կիրթ ունկնդիր։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…