Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային գրադարանում պարգևատրել է Ընթերցանության օլիմպիադայի հաղթող շուրջ 30 աշակերտներին:
Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է աշակերտներին Գիրք նվիրելու օրվա առթիվ՝ շեշտելով, որ ընթերցանության խրախուսման նպատակով այս տարի առաջին անգամ նախարարությունը «Մայրենի» առարկայի շրջանակում անցկացրել է ընթերցանության օլիմպիադա:
«Հատկանշական է, որ տարիներ առաջ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու օրվա վերածելու նախաձեռնությունը բոլորիս համար դարձավ այնքան բնական և հարազատ: Գիրք նվիրելու օրն արդեն դուրս է եկել կոնկրետ խմբերի, միջոցառումների շրջանակից և դարձել հանրային վարքականոն: Մարդիկ այս օրը միմյանց գիրք են նվիրում, խոսում գրքի մասին,- ասել է նախարարը և հավելել,- ընթերցանությունը խրախուսելու նպատակով այս տարի առաջին անգամ անցկացվել է Մայրենիի օլիմպիադա: Եվ դուք Ընթերցանության օլիմպիադայի առաջին մասնակիցներն ու հաղթողներն եք, ինչի կապակցությամբ բոլորիդ շնորհավորում եմ»:
Նախարարը կարևորել է աշակերտների նախաձեռնողականությունը և ցանկությունը՝ մասնակցելու օլիմպիադային. «Մասնակցելով օլիմպիադային՝ դուք արդեն իսկ փաստել եք, որ կարևորում եք գիրքը և ընթերցանությունը: Սա նաև դպրոցներում ուսուցիչների կողմից իրականացվող աշխատանքի արդյունքն է, որը, վստահ եմ, կարևորել են նաև ընտանիքներում՝ ծնողներն ու հարազատները: Հայաստանի ազգային գրադարան այսօրվա այցը ձեր կապը գրքի հետ դարձնելու է շատ ամուր, որովհետև դուք մեր երկրի այն կարևոր վայրում եք, որտեղ գրքի տունն է: Սա մի փորձառություն է, որն ամբողջ կյանքում տանելու եք սիրով և հպարտությամբ»:
Ընդգծելով կարդալու կարևորությունը սովորելու գործընթացում՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երեխաների կրթական արդյունքների վերլուծության ընթացքում ընթերցանության պակասն առանցքային խնդիր է դիտարկվում: Նրա խոսքով՝ անկախ տեքստի բովանդակությունից ու բնագավառից՝ էական նշանակություն ունեն կարդացածը հասկանալն ու վերլուծելը: Կոչ անելով երեխաներին հաճախ կարդալ ու տարածել սեփական օրինակը՝ ընկերներին վարակելով ընթերցասիրությամբ՝ նախարարը նշել է. «Երբ կարդալը դառնում է սովորություն, հասկանում ես, որ առանց գրքի ամենօրյա ներկայության՝ այլևս չես կարող ապրել»:
Գիրք նվիրելու օրվա շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը երեխաների համար ընթերցել է Ղազարոս Աղայանի «Խելոք գլուխը» ստեղծագործությունը, որին հաջորդել է կարճ քննարկում՝ ինչի մասին էր այն, ինչ հասկացան երեխաները: Նախարարը նաև հետաքրքրվել է, թե ինչ գրքեր են սիրում կարդալ աշակերտները, որն է նրանց ամենասիրելի գիրքը, ինչ են կարդում այս պահին և այլն: Ի պատասխան հարցերի՝ աշակերտները պատմել են իրենց սիրելի գրքերի մասին, մեկնաբանել դրանց իմաստը՝ ներկայացնելով այն գրքերը, որոնցից առավել տպավորվել են:
Օրվա շրջանակում թարգմանիչ, հեքիաթագետ Ալվարդ Ջիվանյանը երեխաների հետ վարել է քննարկում՝ նրանց տարիքային խմբին համապատասխան գրական ստեղծագործությունների վերաբերյալ։
Միջոցառման ավարտին երեխաներն այցելել են Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարան՝ ծանոթանալու հայ գրատպության պատմությանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ