ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բյուջեի վերաբաշխմամբ կապահովվեն կրթական և մարզական մի շարք հաստատությունների ավարտական աշխատանքները

Փետրվարի 20, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, կատարելու մասին որոշման նախագծին:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ներկայացնելով նախագծի բովանդակությունը և նպատակը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է. «Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 2025 թ. պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում՝ 1 մլրդ 593 մլն 349 հազար դրամի չափով: Նախագծի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման, ավարտվող շինարարությունների պայմանագրերի մնացորդների վճարման, ինչպես նաև մի շարք օբյեկտների նախագծանահաշվային փաստաթղթերի մշակման համար»։

Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող մի շարք կրթական և մարզական հաստատությունների շինարարությունն ավարտված է: Ավարտական փուլում գտնվող օբյեկտների (4 մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցի, 1 ավագ դպրոցի մասնաշենքի, 3 դպրոցի մարզադահլիճի, 1 մարզադպրոցի և 1 մարզադաշտի կառուցման, ինչպես նաև 6 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման) ֆինանսավորման, ինչպես նաև 13 օբյկետի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության աշխատանքների վճարման համար անհրաժեշտ է կատարել վերոնշյալ հատկացումը:

Նախագծով կատարվում է նաև միջեռամսյակային վերաբաշխում որոշ ծրագրերի համար, մասնավորապես՝ դպրոցական լաբորատոր սարքերի ձեռքբերման համար վճարումներ կատարելու նպատակով: «Դպրոցներում բնագիտական և ՏՏ լաբորատորիաների ապահովումը ՀՀ կառավարության թիրախային ծրագրերից է, և նախորդ տարի 541 դպրոցի լաբորատորիա է հատկացվել: Այս վերաբաշխմամբ որոշակի վերջնական վճարումներն են իրականացվելու»,- խոսքը եզրափակել է նախարարը:

Կարևորելով հարցի քննարկումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է վերաբաշխման համար նախատեսված օբյեկտների ցանկը՝ ըստ ավարտված կամ ընթացիկ աշխատանքների: Կարևորվել է նաև մանկապարտեզների և դպրոցների գույքի ձեռքբերման ընթացակարգը պետական քաղաքականության հստակեցման համատեքստում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…