ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Յուրաքանչյուր երեխա պետք է անպայման այցելի Մատենադարան»․ Ժաննա Անդրեասյան

Փետրվարի 21, 2025
Մշակութային լուրեր Պաշտոնական

Մատենադարանի գիտական մասնաշենքում տեղի է ունեցել Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությունը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ծանոթանալով մասնակիցների հետ՝ վստահաբար կարելի է ասել, որ կրթական այս ծրագիրը հաջողված է. «Մշակութային կրթությունն իրականում երեխաների կրթության ամենակարևոր բաղադրիչներից մեկը պետք է լինի։ Երեխաների մոտ բարդությունները հաղթահարելու, ստեղծագործ լինելու և լուծումներ գտնելու ամենակարևոր հմտությունները ձևավորվում են մշակույթի և արվեստի միջոցով: Նմանօրինակ ծրագրերի կարիք մենք շատ ունենք և ուրախ եմ, որ Մատենադարանը շարունակաբար ընդլայնում է կրթական ծրագրերը: Կրթական այս հնարավորությունը պետք է հասանելի լինի ավելի ու ավելի շատ երեխաների, որովհետև Մատենադարանն այն վայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա պետք է անպայման այցելի: Այստեղ նրանք պետք է ծանոթանան ոչ միայն ձեռագրերին, այլև հաղորդակից լինեն այս միջավայրի անգնահատելի արժեքներին»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ երեխաների ստեղծած պատկերների միջոցով տեսանելի է դառնում նրանց լուսավոր և դրական էներգիայով լի աշխարհը։

Նախարարը շնորհակալությւոն է հայտնել ծրագրի նախաձեռնողներին, կազմակերպիչներին, իրականացնողներին և ծնողներին՝ ընդգծելով, որ նրանց ջանքերի և հետևողականության շնորհիվ կայացել է կրթական այս ծրագիրը:

Ժաննա Անդրեասյանը շրջել է ցուցադրության սրահում, հանգամանորեն դիտել «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի շրջանավարտների ստեղծագործությունները, զրուցել հեղինակների հետ:

Նշենք, որ «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիան Մատենադարանում գործում է ավելի քան 7 տարի: Այն լավագույն դարբնոցն է միջնադարյան ձեռագրական արվեստի ու մանրանկարչության գաղտնիքների բացահայտման ու հմտությունների յուրացման համար։

«Ծաղկելու արվեստ» խորագրով ցուցահանդեսին արտացոլված էին ստուդիայի սաների ձեռք բերած գիտելիքն ու ունակությունները։ Ցուցադրվել են ստուդիայի բոլոր խմբերի՝ երեխաների ու մեծերի, մանրանկարչական և ստեղծագործական աշխատանքները, երեխաների նկարազարդած մագաղաթյա ձեռագիր և պատկերազարդ գրքերը, ինչպես նաև գրաֆիկ դիզայնի ստեղծագործությունները։

«Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի շրջանավարտների վկայականները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…