ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա շրջանակում նախատեսվող միջոցառումները

Փետրվարի 26, 2025
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում ֆրանկոֆոն երկրների դեսպաններին՝ ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցի նախագահությամբ:

Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շեշտելով, որ Ֆրանկոֆոն միջոցառումներին նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են հանրային ընդգրկվածությամբ։

«Ֆրանկոֆոն միջոցառումներում ներգրավված է կրթական և մշակութային 500-ից ավելի հաստատություն, ինչը ցույց է տալիս, որ տարեցտարի գործընթացն ավելի մեծ թափ է հավաքում, ինչը, վստահ եմ, նպաստելու է Հայաստանում ֆրանկոֆոնիայի զարգացմանը»,- ասել է նախարարը:

Ըստ նրա՝ անցկացվող միջոցառումները լինելու են նաև յուրօրինակ հարթակներ՝ խոսելու ֆրանկոֆոն երկրներին միավորող արժեքների՝ խաղաղության, ժողովրդավարության, մարդասիրության և այլնի մասին:

Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցը կարևորել է ֆրանկոֆոն երկրների ներդրումն արժեքների տարածման, ֆրանսերենի հանրահռչակման գործում և նշել, որ ֆրանկոֆոնիայի նպատակը նաև տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցության ստեղծումն է: Նա առանձնակի կարևորել է 2027 թ. ֆրանկոֆոն խաղերի անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով այդ աշխատանքներին սատարելու պատրաստակամությունը:

Քննարկման ընթացքում ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նախատեսվող առանցքային ծրագրերը, որոնք իրականացվելու են կրթական և մշակութային կազմակերպությունների հետ համատեղ՝ «Գոնկուրի 2025 թվականի Հայաստանի մրցանակ», «Մշակութային ճանապարհորդության ֆրանկոֆոն կանգառները», «ԱԶՆԱՎՈՒՐ. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով», «Մանուշյան․ այսօր ժամը 15-ին» և այլն։

Դեսպանները ևս առանձնաբար ներկայացրել են երկամսյակի շրջանակում նախատեսվող միջոցառումները, որոնք իրականացվելու են տարբեր ձևաչափերով և տարբեր հաստատություններում: Դրանք հիմնականում ներառում են ֆիլմերի ցուցադրություններ նաև ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի շրջանակում, դասական երաժշտության համերգներ, Շառլ Ազնավուրին նվիրված բանախոսություններ և այլն:

Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև 2027 թվականին Հայաստանում անցկացվելիք 10-րդ Ֆրանկոֆոն խաղերի ընթացիկ կազմակերպչական մի շարք հարցեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)