ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Դպրոցականների բասկետբոլի լիգա». ՀՀ մարզերում և Երևանում անցկացվում են համայնքային փուլի խաղերը

Մարտի 3, 2025
Սպորտային լուրեր

ՀՀ 5 մարզում՝ Արագածոտնում, Արմավիրում, Կոտայքում, Սյունիքում և Տավուշում, ավարտվել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային՝ նախընտրական փուլերը:

Երևան քաղաքի վարչական շրջաններում համայնքային փուլերը մեկնարկել են փետրվարի 8-ից և կշարունակվեն մինչև մարտի 11-ը, Վայոց ձորի մարզում համայնքային փուլերը կտևեն մինչև մարտի 6-ը: ՀՀ մյուս համայնքներում առաջին փուլի անցկացման ժամկետները՝ ստորև.

Գեղարքունիքի մարզ – մարտի 1-16-ը,

Լոռու մարզ – մարտի 3-21-ը,

Արարատի մարզ – մարտի 17-20-ը,

Շիրակի մարզ – մարտի 24-28-ը:

«Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերն անցկացվում են դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման և տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով:

Ըստ կանոնակարգի՝ խաղերն անցկացվում են 2 տարիքային խմբերով՝ 10-12 տարեկան (5-6-րդ դասարաններ) և 13-15 տարեկան (7-9-րդ դասարաններ) դպրոցականնների թիմերի միջև 4 փուլով՝

  • 1-ին փուլ՝ համայնքային (նախընտրական) – անցկացվում է համայնքներում և Երևանի վարչական շրջաններում՝ փետրվար-մարտ ամիսներին: Յուրաքանչյուր համայնքից և Երևան քաղաքի վարչական շրջաններից հաջորդ փուլ են անցնում առաջին տեղեր գրաված թիմերը:
  • 2-րդ փուլ՝ մարզային– Անցկացվում է մարզերում և Երևանում՝ մարտ-ապրիլ ամիսներին: Յուրաքանչյուր մարզից հաջորդ փուլ են անցնում առաջին և երկրորդ տեղեր գրաված թիմերը, իսկ Երևան քաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանից՝ առաջին տեղ գրաված թիմը (10 թիմ):
  • 3-րդ փուլ՝ միջմարզային - կանցկացվի գլխավոր մրցավարական հանձնաժողովի կողմից որոշված ՀՀ տարբեր քաղաքներում ապրիլ-մայիս ամիսներին՝ մարզերի և Երևան քաղաքի 30 թիմի միջև:
  • 4-րդ փուլ՝ եզրափակիչ (փլեյ օֆֆ) - կանցկացվի Երևանում մայիս-հունիս ամիսներին ՝ 16 թիմի միջև:

Մինչև 50 աշակերտ ունեցող դպրոցներին հնարավորություն է ընձեռվել երեք դպրոցով մեկ միասնական թիմ ձևավորել:

«Դպրոցականների բասկետբոլի լիգան» անցկացվում է ՀՀ մարզերի 39 քաղաքում (տարածաշրջաններում) և Երևանի 10 վարչական շրջաններում՝ մասնակից դարձնելով բոլոր վարչական շրջաններին:

4-րդ փուլում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների յուրաքանչյուր թիմ պարգևատրվում է ԿԳՄՍՆ հավաստագրերով, գավաթներով, մեդալներով և դրամական պարգևներով: 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվում է 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով: Պարգևատրվում են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները՝ 1-ին տեղ՝ 700,000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ 300,000 ՀՀ դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները պարգևատրվում են դրամական մրցանակներով՝ 1-ին տեղ (9 աշակերտ)՝ 150,000-ական ՀՀ դրամ, 2-րդ տեղ (9 աշակերտ)՝ 100,000-ական ՀՀ դրամ, 3-րդ տեղ (9 աշակերտ)՝ 75,000-ական դրամ: Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…