ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փորձագետների հավաքագրում՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասնագիտական փորձաքննության իրականացման նպատակով

Մարտի 4, 2025
Լուրեր կազմակերպություններից

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը հայտարարում է ոլորտային փորձագետների հավաքագրում:

Ընտրված փորձագետները կներգրավվեն ոչ ֆորմալ (լրացուցիչ) կրթական ծրագրերի (կարճաժամկետ, միկրոորակավորումների) փորձաքննություն իրականացնելու նպատակով ձևավորվող մասնագիտական խմբերում:

Փորձագետի հավակնորդին ներկայացվող պահանջներ՝

  • բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • տվյալ ոլորտում մասնագիտական աշխատանքային փորձառություն (նվազագույնը 3 տարվա),
  • տվյալ ոլորտի վերաբերյալ բովանդակային փաստաթղթերի (կարճաժամկետ ծրագրեր, չափորոշիչներ, մոդուլային ծրագրեր, որակավորումների նկարագրեր և այլն) մշակման փորձառություն կամ տեղական և միջազգային կառույցների կողմից իրականացվող մասնագիտական ծրագրերում՝ որպես փորձագետ ընդգրկված լինելու փորձ:

Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  1. բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթուղթ,
  2. գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),
  3. ինքնակենսագրություն (CV),
  4. մասնագիտական ոլորտի հետ կապված տարբեր ծրագրերի մասնակցության վերաբերյալ տեղեկատվություն կամ էլեկտրոնային հղումներ:

Պահանջվող փաստաթղթերն ուղարկել karinegroupexpert@gmail.com էլեկտրոնային փոստին` 24-ժամյա ռեժիմով` մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը՝ ժամը 24:00-ն ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել  (+374) 94417123 հեռախոսահամարով (Կարինե Գրիգորյան) աշխատանքային օրերին՝ մինչև ժամը 18:00:

Ոչ ֆորմալ կրթական ծրագրերը մասնագիտական փորձաքննություն անցնելուց և դրական եզրակացություն ստանալուց հետո ԿԳՄՍ նախարարության կողմից կերաշխավորվեն` ընդգրկվելով երաշխավորված ծրագրերի ցանկում: Հայտարարագիր լրացնող քաղաքացիները հնարավորություն կունենան այդ ծրագրերի մասնակցության համար կատարած վճարումների դիմաց ստանալ եկամտային հարկի վերադարձ՝ տարեկան առավելագույնը 100 հազար դրամի չափով` բացառապես անկանխիկ եղանակով կատարված ուսման վճարների դիմաց:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…