ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ օրհներգը կհնչի նաև նախադպրոցական և ՄԿՈՒ հաստատություններում. Ժաննա Անդրեասյան

Մարտի 4, 2025
Պաշտոնական

«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների նախագծի ընդունումից հետո ՀՀ օրհներգը կհնչի նաև նախադպրոցական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:

Գործող օրենքով նախատեսվում է, որ օրհներգը պետք է հնչի դպրոցներում և բուհերում: Առաջարկվող փոփոխությունով շրջանակն ընդլայնվում է` ներառելով նաև նախադպրոցական, արհեստագործական եւ միջին մասնագիտական հաստատությունները: Այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ որպես հարակից զեկուցող ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը:

«Օրենքի ընդունումից հետո նախատեսվում է նաև ենթաօրենսդրական համապատասխան կարգավորումներով հստակեցում մտցնել դրա կատարման ընթացակարգերում»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով` նախատեսվում է օրհներգի կատարման ձայնագրությունների համապատասխան տարբերակներ ունենալ` դրանք օրենքով սահմանված դեպքերում օգտագործելու նպատակով:

Նախագծի համահեղինակ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանդես է եկել որպես հիմնական զեկուցող` ներկայացնելով առաջարկվող հիմնական փոփոխություններն ու առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կատարված խմբագրումները: Նա նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ ՀՀ օրհներգն այսուհետ պետք է հնչի կամ կատարվի բացառապես ԿԳՄՍ նախարարության հրապարակած պաշտոնական տարբերակներին համապատասխան:

Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի համահեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը: Նախագծով առաջարկվում է ՀՀ օրհներգի տեքստը վերադասավորել, ըստ որի՝ այն կավարտվի «Թող միշտ պանծա Հայաստան» տողով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)