ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԱԺ-ում նախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանել է սոցկրեդիտից օգտվելու վերաբերյալ հարցերին

Մարտի 5, 2025
Լուրեր կազմակերպություններից

Ազգային ժողովում ՀՀ կառավարության հարցուպատասխանի ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթության ոլորտում սոցիալական կրեդիտից օգտվելու վերաբերյալ հարցին:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ նախարարության պաշտոնական կայքում բացված է «Սոցիալական կրեդիտ» բաժինը, որտեղ տեղադրված են բոլոր ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների ցանկերը՝ ըստ մարզերի:

«Այն քաղաքացիները, որոնք ցանկանում են օգտվել այս համակարգից, նշյալ ցանկերից կարող են իրազեկվել, թե որ հաստատությունների ու կազմակերպությունների ծրագրերն են երաշխավորված, ըստ այդմ՝ թե որոնցից է հնարավոր օգտվել: Կրթական ծրագրերը ևս ներկայացված են նույն բաժնում՝ առանձին ենթաբաժնով՝ «Երաշխավորված կրթական ծրագրեր»: Այս պահին տեղադրված են արդեն իսկ երաշխավորված 110-ից ավելի ծրագրեր, որոնք թարմացվում են՝ նոր ծրագրերի երաշխավորմանը զուգընթաց: Նույն բաժնում տեղադրված են նաև ուղեցույց, հոլովակ և կոնտակտային հեռախոսահամարներ՝ համակարգին առավել մանրամասն ծանոթանալու նպատակով»,- ասել է նախարարը:

Հարցին, թե ինչպես դիմել երաշխավորման, նախարարը պատասխանել է. «Նշյալ բաժնում կա նաև ուղեցույց երաշխավորման դիմելու ընթացակարգերի վերաբերյալ: Հենց այսօր շրջանառվել է ոչ ֆորմալ կրթական ծրագրերի երաշխավորման կարգի վերանայված տարբերակը, որով առավել պարզ ընթացակարգ է նախատեսվում թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար»:

Ժաննա Անդրեասյանը կոչ է արել քաղաքացիներին այս փուլում ակտիվ լինել և երաշխավորման գործընթացը լավարկելու վերաբերյալ առաջարկներ ունենալու դեպքում ներկայացնել դրանք: Նախարարի խոսքով` երաշխավորման ընթացակարգը պարզ է. պետք է դիմել ԿԳՄՍ նախարարություն, երեք օրվա ընթացքում ծրագիրը կուղարկվի փորձաքննության, ինչից հետո դրական եզրակացության դեպքում ծրագիրը կերաշխավորվի: «Ամբողջ գործընթացը պետք է տևի մեկ ամսից ոչ ավելի»,- հայտնել է նախարարը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)