ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը և տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի գլխավորած պատվիրակությունն այցելել են Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջ, որը մրցութային կարգով ընդգրկված է Եվրոպական միության բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված 12 բազմագործառութային քոլեջների ցանկում։ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում են Գերմանիայի, Լատվիայի, Խորվաթիայի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ: «Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը երկօրյա այցով գտնվում է Հայաստանում՝ ծանոթանալու երկրում տիրող իրավիճակին: ԵՄ-ն իր ծրագրերով աջակցում է նման կրթօջախներին. այս քոլեջն իր ուսումնական գործընթացը կազմակերպում է Գերմանիայում և ԵՄ այլ երկրներում շատ մեծ հաջողություն ունեցող համակարգի փորձի վրա: Շատ կարևոր է երիտասարդների ապագայի համար՝ նրանց տալ մասնագիտական լավ որակավորում: Եվ գիտակցելով դրա կարևորությունը՝ ԵՄ-ն մշտապես աջակցություն է ցուցաբերում միջին մասնագիտական կրթության ոլոորտին, և երիտասարդությանը՝ որպես Հայաստանի ապագա: Առհասարակ, ԵՄ-ն ցանկանում է օգնել Հայաստանի զարգացմանը: Այս երկիրն ունի սքանչելի երիտասարդություն, և ես մաղթում եմ, որպեսզի նրանք ունենան երջանիկ ապագա՝ ժողովրդավար և բարգավաճ Հայաստանում»,-նշել է նա:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանի խոսքով՚ ԵՄ-ն տարիներ շարունակ մեծ և անշահախնդիր աջակցություն է ցուցաբերում Հայաստանի կրթական համակարգին: «Այդ օգնությունը հիմնականում դրամաշնորհների ձևով է, որոնք իրականացվում են մի շարք ուղղություններով: Այստեղ կարևոր տեղ ունի նախնական և միջին մասնագիտական կրթության ոլոորտին ցուցաբերվող աջակցությունը՝ և կրթական ծրագրերի, և ուսհաստատությունների հիմնման տեսանկյունից: Այսօր ունենք կոնկրետ ծրագիր՝ Հայաստանում ուժեղացնել միջին մասնագիտական ուսհաստատությունները, և սա ԵՄ-ի և ՄԱԿ-ի որոշակի աջակցությամբ իրականացվող այն հեռանկարային և իսկապես կարևոր ծրագրերից մեկն է, որի միջոցով զարգանալու է մեր վաղվա աշխատաշուկան»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը տեղեկացրել է, որ ԵՄ աջակցության ծրագիրը մեկնարկել է դեռևս 2007 թվականին: «Ծրագրի շրջանակում չորս տարիների ընթացքում քոլեջի շենքը վերանորոգվել է, թարմացվել ուսումնական հաստատության նյութատեխիկական բազան: Արդյունքում ունենք ակնհայտ տարբերություն. եթե 2006 թվականին քոլեջի սովորողների թիվը կազմում էր 60-70 հոգի, ապա ներկայումս այն հասնում է 460-470-ի: Կարծում եմ, որ քոլեջի հաջողությունը պայմանավորված է ոչ միայն լավ շենքային պայմաններով, այլ նաև այն մթնոլորտով, որ հաջողվել է ստեղծել քոլեջում՝ հարգանքի վրա հիմնված ուսանող-դասախոս հարաբերություններ, աշխատաշուկայի համար որակյալ կադրեր պատրաստում»,-նշել է Պարույր Սանթրոսյանը:
Քոլեջ այցի ընթացքում հյուրերը ծանոթացել են ուսհաստատության նյութատեխնիկական բազային, զրուցել ուսանողների հետ: Դեյվիդ Մաքալիսթերը հետաքրքրվել է քոլեջի ուսանողների պրակտիկայի կազմակերպմանը, դուալ ուսուցման համակարգի ներդրմանը և ուսանողների առօրյային վերաբերող հարցերով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ