ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Լրացուցիչ կրթական ծրագրերի երաշխավորման կարգի» նախագիծը։
Նախագծով առաջարկվում է կանոնակարգել լրացուցիչ՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի երաշխավորման գործընթացը, որը ներկայում կարգավորված չէ:
Ըստ նախագծի՝ ոչ ֆորմալ կրթական ծրագրի երաշխավորումն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության կողմից՝ հիմք ընդունելով մասնագիտական փորձաքննության արդյունքները։
Ծրագրերի երաշխավորման նպատակով իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը secretariat@escs.am էլեկտրոնային փոստով ԿԳՄՍ նախարարություն է ներկայացնում դիմում-հայտ՝ կցելով համապատասխան լրացուցիչ կրթական ծրագիրը։
Լրացուցիչ կրթական ծրագիրը պետք է ներառի՝
• ծրագրի անվանումը,
• ուղղությունը, ոլորտը,
• ծրագրի նպատակը, ակնկալվող վերջնարդյունքները,
• սովորողների տարիքային խումբը,
• դասի անցկացման ձևաչափը՝ անհատական, խմբային, խմբում սովորողների քանակը,
• ուսումնական պլանը (ժամաքանակը՝ գործնական, տեսական, բովանդակությունը),
• պահանջվող նյութատեխնիկական բազան,
• օգտագործված գրականության ցանկը, հղումները:
Լրացուցիչ կրթական ծրագիրը երեք աշխատանքային օրվա ընթացքում նախարարության կողմից ներկայցվում է փորձաքննության։
Փորձաքննություն կարող են իրականացնել համապատասխան ոլորտում գործող հաստատությունները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ծրագրի բնույթով պայմանավորված տվյալ ուղղությամբ մասնագիտացված կառույցները։ Վերջինները առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված ծրագրի վերաբերյալ պետք է տան փորձագիտական եզրակացություն:
Դրական փորձագիտական եզրակացության դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում ԿԳՄՍ նախարարի հրամանով լրացուցիչ կրթական ծրագիրը երաշխավորվում է՝ այդ մասին տեղեկացնելով նաև դիմողին։
Երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրերը տեղադրվում են ԿԳՄՍ նախարարության կայքի համապատասխան բաժնում, ինչպես նաև ուսուցման ազգային ռեեստրում:
Բացասական փորձագիտական եզրակացության դեպքում ծրագրի երաշխավորման բացասական պատասխանը երկու աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը ներկայացնում է դիմողին՝ համապատասխան հիմնավորումներով:
Լրացուցիչ կրթական ծրագիրը լրամշակելուց հետո դիմողը կարող է կրկին երաշխավորման հայտ ներկայացնել՝ նույն ընթացակարգով:
Օրենսդրությամբ սահմանված դեպքերում պետական մարմինների կողմից հաստատված լրացուցիչ կրթական ծրագրերը համարվում են երաշխավորված ինքնաշխատ եղանակով: Երաշխավորված լրացուցիչ կրթական ծրագրի փոփոխման դեպքում հայտատուն պետք է դիմի նախարարություն՝ վերաերաշխավորման նպատակով:
Շահագրգիռ կազմակերպությունները և քաղաքացիները նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մինչև մարտի 25-ը ներառյալ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ