ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կընդլայնվի

Մարտի 6, 2025
Լուրեր կազմակերպություններից

Արհեստական բանականության ոլորտի ապագա գիտնականի կրթական ուղին հարթելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համագործակցությամբ 2023/24 ուսումնական տարվանից իրականացվում է «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը, որի աշխարհագրությունը նախատեսվում է ընդլայնել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է FAST հիմնադրամի և ՀՀ շուրջ 40 դպրոցների ներկայացուցիչներին, այդ թվում՝ ծրագրի շահառու 15 ավագ դպրոցների ուսուցիչներին, տնօրեններին և փոխտնօրեններին:

Հանդիպմանը ծրագրում ընդգրկվելու ցանկություն ունեցող դպրոցներին ներկայացվել են այս ընթացքում սովորողների ցուցաբերած կրթական արդյունքները, ծրագրի իրականացման ընթացակարգը ու հետագա անելիքները:

Կարևորելով «ԱԲ սերունդ» ծրագրի փորձարկումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ ծրագրի հիմքում մաթեմատիկայի խորացված ուսուցումն է։

«Այս ծրագիրը ոչ միայն մեր սովորողների համար որոշակի ուղղությամբ ավելի խորը և որակյալ կրթություն ստանալու, այլև դպրոցներում կրթության կազմակերպման մոդելի փոփոխության հնարավորություն է, ինչը բխում է հանրակրթության պետական չափորոշչից»,- ասել է նախարարի տեղակալը։

Նա ընդգծել է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում չկա այլընտրանք. պետք է փորձել առնվազն ավագ դասարաններում կրթությունը դարձնել հնարավորինս ավելի ճկուն ու բովանդակային՝ ուղղված սովորողի կարիքներին ու հետաքրքրություններին:

Արաքսիա Սվաջյանը «ԱԲ սերունդ» ծրագիրը կարևորել է նաև մասնագիտական կողմնորոշման տեսանկյունից՝ այդ հարցում ընդգծելով նաև դպրոցների դերը:

Գրանցած հաջողությունների մասին խոսելիս Արաքսիա Սվաջյանն արձանագրել է, որ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի հայաստանյան փորձը հետաքրքրություն է առաջացրել միջազգային կազմակերպությունների շրջանում։

«Մենք կարևորում ենք ծրագրի ընդլայնման հնարավորությունը․ եթե այն որոշակի թվով դպրոցներում հաջողություն է գրանցում, ապա ծրագիրը պետք է հասանելի լինի ավելի մեծ թվով երեխաների: Ունենք սահմանված թիրախ՝ մինչև 2026-ը նախատեսվում է ծրագիրը հասանելի դարձնել հանրակրթական դպրոցների աշակերտների ավելի քան 80%-ի համար։ Ծրագրում ընդգրկելու նպատակով դպրոցների ընտրության չափանիշներ ենք սահմանել. ըստ այդմ՝ նպատակահարմար է հաշվի առնել դպրոցների աշխարհագրությունը, բնակավայրերի մեծությունը, աշակերտների թիվը և այլն, սակայն ամենակարևոր չափանիշը դպրոցների ցանկությունն ու պատրաստվածությունն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը նշել է, որ «ԱԲ սերունդ» ծրագիրը շատ կարևոր է ռազմավարական առումով: «Մեր հավակնոտ նպատակն այն է, որ Հայաստանը նորարարության երկիր դառնա»,- ասել է նա՝ կարևորելով դպրոցների ու այլ կառույցների մասնակցայնությունն ու համագործակցությունը:

«ԱԲ սերունդ» ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար և հնարավորություն է ընձեռում նրանց սովորելու խորացված մաթեմատիկա, ծրագրավորում (Python), արհեստական բանականության հիմունքներ, իրականացնել պրակտիկ նախագծեր արհեստական բանականության ոլորտում։ «ԱԲ սերունդ» ծրագիրն իրականացվում է ՀՀ 7 մարզի 15 ավագ դպրոցներում, դրանում ընդգրկված է շուրջ 600 աշակերտ։ Ծրագրի շրջանակում իրականացվում են ուսուցիչների շարունակական վերապատրաստումների և աջակցության նախագծեր: Նախատեսվում է մինչև 2027 թ. 2 փուլով ծրագրում ընդգրկել, ընդհանուր առմամբ, 45 դպրոց:

Ծրագրի ազդեցության վերաբերյալ խոսելիս նշվել է, որ առաջին տարվա արդյունքներով՝ մեկ տարվա ուսումնառության ընթացքում աշակերտների շուրջ 51%-ն առաջադիմել է թույլ գիտելիքային շեմից մինչև միջին և բարձր շեմ։ Ծրագրում ընդգրկված 10-րդ դասարանի հանրահաշվի ավարտական քննության արդյունքի միջինը 2.2 անգամ բարձր է այլ աշակերտների միջինից (համեմատությունը կատարվել է Տավուշի մարզի դպրոցների հետ)։

Ծրագրի շահառու դպրոցների ղեկավար կազմի գնահատմամբ՝ աշակերտները սիրով ու պատրաստակամությամբ են մասնակցում ծրագրին, որը թեև բարդ է, բայց նաև հաճելի է և հետաքրքրական: Նրանց խոսքով՝ ծրագրի առկայությունը դպրոցներում տեսանելիորեն նպաստել է կրթական գործընթացի կազմակերպման նոր մշակույթի ձևավորմանը և այն համապատասխանում է աշակերտների մեծամասնության մասնագիտական և անձնական ձգտումներին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)